ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «388,202,891 դրամ» բառերը փոխարինել «393,520,275 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) «Նովոստրոյ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 05542253) 2021 թվականի հունվարի 25-ին կնքված N 01/ՀՎ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազամատակարարման, գազաֆիկացման համար անհրաժեշտ շինարարական և ինժեներական, այդ թվում՝ գազատարի անցկացման աշխատանքների իրականացում՝ 2,048,951 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
31.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 268-Ա որոշման |
«Գյումրիում նոր ժամանակակից բժշկական հաստատության կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատաս-խանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն | ||||||||||||||||||
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություն-ներից | ||||||||||||||||||
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ) | ||||||||||||||||||
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք.Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153: | ||||||||||||||||||
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական | ||||||||||||||||||
6 |
Ծրագրի բյուջեն |
393,520,275 ՀՀ դրամ | ||||||||||||||||||
7 |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները | ||||||||||||||||||
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչ 2021 թ. հունիսի 30-ը: | ||||||||||||||||||
9 | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ,ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը: | ||||||||||||||||||
Ծրագրի շրջանակներում 2020-2021 թթ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը: | ||||||||||||||||||||
Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2021 թ. հունիսի 30-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 393,520,275 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով. | ||||||||||||||||||||
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
| |||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից ծառայություններից`
| ||||||||||||||||||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
| ||||||||||||||||||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակա-ռավարման մարմինների, այլ կազմակերպություն-ների հետ |
Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրիի քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: | ||||||||||||||||||
13 |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
31.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |