Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2015-19.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2015 թվականի N 567-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իր սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Պուշկինի 38/1 շենքի 59 հասցեում գտնվող՝ 451.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հարություն Համլետի Թադևոսյանին (հասցեն` քաղ. Երևան, Մարգարյան 20/3 շենք, բն. 2, անձնագիր` AK0244352, տրված` 012-ի կողմից) (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել՝

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի մարտի 17-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 172300000 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 451100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ հաշվարկված վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության և գնորդի միջև առուվաճառքի մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքի վաճառքի գումարը վճարել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2) իր միջոցների հաշվին վճարել առուվաճառքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2015, N 915-Ա 19.08.2015, N 567-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան