ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2015 թվականի N 1223-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 286-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 14-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1055-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 286-Ա որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Ս. Դաղբաշյան - «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 16 Երևան |