ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 40-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 24 որոշումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ`
Վալովայա |
Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
Սուլեյմենով |
Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) |
Սիդորսկի |
Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) |
Նիկիշինա |
Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) |
Կորեշկով |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) |
Կադիրկուլով |
Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) |
Իբրաև |
Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) |
Ալդաբերգենով |
Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) |
Մինասյան |
Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար): |
2. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև կից ներկայացվող պարտականությունների բաշխումը:
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների թվակազմի մասին» թիվ 5 որոշման 1-ին կետում «13» թիվը փոխարինել «9» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի նշանակման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի հաստատման և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 2 որոշումը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |