«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) կալանավորված անձանց պահելու վայրում ընտրողները մասնակցում են միայն հանրաքվեի և համապետական ընտրությունների քվեարկությանը,
2) կալանավորված անձանց պահելու վայրում տեղամասային կենտրոնը սահմանում, ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում,
3) կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար,
4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա լինել կալանավորված անձանց պահելու վայրում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,
5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորված անձանց պահելու վայր է ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը,
6) կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը,
7) կալանավորված անձանց պահելու վայրում, անկախ ընտրողների թվից, տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին:
(1-ին կետը լրաց. 20.07.15 N 43-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |