ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 57.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պարգևատրման չափը որոշելու համար համապատասխան մարմինը հիմք է ընդունում աշխատողի այդ մարմնում գնահատված կատարողականի արդյունքը (կատարողականի գնահատականը) և տվյալ ժամանակաշրջանի հիմնական աշխատավարձի չափը: Ընդ որում, նույն կարգով է հաշվարկվում նաև այն աշխատողների պարգևատրման չափը, որոնց պաշտոնի փոփոխությունը կատարվել է պետական իշխանության մարմնի աշխատակազմում:».
2) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Քայլ առաջին` հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.
ԿՊՖ |
||
Գ = |
----------------------------------------------------------------------------------- |
|
((Ա1 * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%)…..+ (Աո * ԿԿԳ%)) |
որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աո -ը՝ տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:
Քայլ երկրորդ` պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ*100= Գ%):
Քայլ երրորդ` հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հետևյալ բանաձևով.
ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%)* Գ%»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 29 Երևան |