ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2015 թվականի N 1157-Ա
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա խնդիրների կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 2-ի N 1157-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Սաքապետոյան |
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու |
Կ. Սիմոնյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ |
Ա. Չիլինգարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ս. Եգանյան |
- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական, արդարադատության գնդապետ |
Ա. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Գ. Պողոսյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետ |
Ա. Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Ղշեչյան |
- «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |