Գլխավոր տեղեկություն
Номер
N 405-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.27/24(827) Հոդ.511
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2011
Дата вступления в силу
28.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2011 թվականի N 405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 450 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 450 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թույլատրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բժշկական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,

ե) բնակչությանը բժշկական օգնության կազմակերպում,

զ) բժշկականխարգելիչ գործունեության ծավալում,

է) բժշկական փորձագիտական գործունեության կազմակերպում,

է1) շրջակա միջավայրի օբյեկտներում (հող, օդ, ջուր, սննդային հումք, սննդամթերքներ, կենդանի օրգանիզմի կենսաբանական միջավայրեր) հիգիենիկ և թունաբանական փորձագիտական հետազոտությունների իրականացում` դրանց պիտանիության վերաբերյալ, այդ թվում` քիմիական նյութերի մնացորդային քանակների որոշում,

է2) զանազան մածուկների, բալասանների, բուժիչ մաստակների թունաբանական փորձագիտական հետազոտություններ,

է3) բնական և սինթետիկ պոլիմերային նյութերի, ներկանյութերի փորձագիտական հետազոտություններ,

է4) դեղամիջոցների թունաբանական հետազոտություններ,

է5) մանկական և արդյունաբերական հումքի ու արտադրանքի փորձագիտական հետազոտություններ,

է6) պոլիմերային հումքից պատրաստված կենցաղային իրերի (ամանեղեն, փաթեթավորման իրեր, թաղանթներ, շինանյութեր, ներկեր և այլն) հիգիենիկ, քիմիական և թունաբանական փորձաքննություն,

է7) բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ) հանքային պարարտանյութերի և աճի կարգավորիչների փորձագիտական հետազոտություններ,

ը) բժշկական խորհրդատվական ծառայության կազմակերպում,

թ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

ժ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

ժա) սովորողների սննդի կազմակերպում,

ժբ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

ժգ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,

ժդ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոնում հանգստի կազմակերպում,

ժե) մշակութային գործունեության ծավալում,

ժզ) վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում,

ժէ) էլեկտրական և ջերմային համակցված արտադրության կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն,

ժը) դեղերի արտադրություն»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» և «ժը» ենթակետերով.

«ժէ) էլեկտրական և ջերմային համակցված արտադրության կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն,

ժը) դեղերի արտադրություն»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան