ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող» բառերը փոխարինել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը «պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները» բառերից հետո լրացնել «և հաշվառելով հյուպատոսական հաշվառման հասցեով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-90-Ն |