«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1362-Ն
«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ 2»-ի հատկացումը`
ա) մշակել պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու միջոցառումների ծրագիր,
բ) նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ԻՍՕ-ի (Ստանդարտների միջազգային կազմակերպություն) կողմից հավատարմագրված անկախ կառույցի ձևավորմանը, որը կապահովի պարենային ապրանքներ արտադրողներին և ներկրողներին սպասարկող մասնավոր լաբորատորիաների` միջազգային նորմերին համապատասխանության հավաստումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
(կազմը խմբ. 11.08.05 N 1222-Ն)
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և խորհրդատվության վարչության պետ |
Ա. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ |
Կ. Գրիգորյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Վ. Ազոյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության գյուղի սոցիալական զարգացման և պարենային ապահովության բաժնի պետ |
Մ. Ղազարյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ |
Գ. Բաղիյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ |
Վ. Ղազարյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ԱՀԿ-ի և Եվրամիության հետ համագործակցության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի պետ |
Վ. Դավիդյանց | - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժիշկ |
Կ. Գրիգորյան | - Երևանի պետական համալսարանի սննդամթերքի կենսաբանական հսկողության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան | - ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի ՓՄՁ-ի շուկաների զարգացման ծրագրի սննդի անվտանգության գծով մասնագետ (համաձայնությամբ) |
Ա. Պետրոսյան | - Առևտրի, կոմերցիայի և արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ (համաձայնությամբ) |
Գ. Նասոյան | - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման ծրագրի միավորի պատասխանատու (համաձայնությամբ): |
(հավելվածը խմբ. 11.08.05 N 1222-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2005, N 1222-Ն | 08.09.2005, N 1362-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|