ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1816-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մաuին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Uույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |