ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3632-Ա |
«23» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.3532-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեխնոտուն» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մնացականյանի 18.09.2024թ. հ.Դ-118583-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2024թ. սեպտեմբերի 16-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3532-Ա որոշման հավելվածի 50-րդ կետի 5-րդ սյունակում` «71.3քմ» բառերը փոխարինել «71.5քմ», 129-րդ կետի 5-րդ սյունակում՝ «16.2քմ» բառերը՝ «15.2քմ», իսկ 149-րդ կետի 5-րդ սյունակում՝ «20.6քմ» բառերը՝ «20.5քմ» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 23.09.2024թ. հ. 3632-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Անահիտ Շահնազարյան /լիազորված անձ/ Ժան Շահնազարյան |
Էրեբունի-1 այգետարածք, 90-րդ տեղամաս, հ.11 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.07.2024թ. հ.1125 վկայագրով, Ժան Շահնազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի-1 այգետարածքի 90-րդ տեղամասի 504.0քմ մակերեսով հ.11 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.90/11 |
0105362DRTHT |
|
2 |
Գագիկ Անտոնյան |
Թավրիզյան փողոց, հ.52 և հ.52/1 |
հողամաս |
Գագիկ Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Թավրիզյան փողոցի հ.52 և հ.52/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.27062024-01-0340 և 31032023-01-0030/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թավրիզյան փողոց, հ.52 |
01033TKKMU7K |
0012 |
3 |
Արա Աբրահամյան |
Ազատամարտիկների պողոտա, հ.134/1 |
բնակելի տուն |
Արա Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների պողոտայի հ.134/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2411599, ընդ. բաժ. հող. 142.12քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 204.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.134/2 |
01053ABQ3V8X |
|
4 |
Սամվել Աբրահամյան |
Գ. Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.43 |
բնակելի տուն |
Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.43 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032020-01-0163/ տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, փակուղի, հ.43 |
01013LRTDDXQ |
|
5 |
Գայանե Դավթյան /լիազորված անձ/ Վովա Փիլիպոսյան |
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.49ա |
հողամաս |
Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.49ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.05.2024թ. հ.1685-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22 |
01013YZPDSFP |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |