ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-78-Ն-30 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 11-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Երևան» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «ՀՀ վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներ» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 13-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Շենգավիթ» բառը փոխարինել «Կենտրոն» բառով,
3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դանիբեկյան Աննա Արտեմի» բառերը փոխարինել «Մելիքյան Վահագն Լոենիդի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 23-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելիքյան Վահագն Լոենիդի» բառերը փոխարինել «Պողոսյան Գևորգ Սարգիսի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Արթուր Համլետի» բառերը փոխարինել «Արմենակյան Սարգիս Արմենի» բառերով,
6) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Անանյան Նարինե Վալերիկի» բառերը փոխարինել «Պապիկյան Վարդուհի Սամվելի» բառերով:
7) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «Քաղաքացիական մասնագիտացում» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Արմենակյան Սարգիս Արմենի» բառերը փոխարինել «Անանյան Նարինե Վալերիկի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2024 թ. օգոստոսի 12 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական: