ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 14 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել հետևյալ անձանց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝
Գլազև Սերգեյ Յուրիի՝ |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Սուլթանով Բախիտ Տուրլիխանի՝ |
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Բարսեղյան Գոհար Աշոտի՝ |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Սլեպնև Անդրեյ Ալեքսանդրի՝ |
Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Տատարիցկի Վալենտին Բոլեսլավի՝ |
Տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Ալիշերով Էլդար Տուրալիի՝ |
Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Կոժոշև Արզիբեկ Օրոզբեկի՝ |
Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Երմոլովիչ Մաքսիմ Լեոնիդի՝ |
Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Սիմոնյան Վարոս Հարությունի՝ |
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)։ |
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14 որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը՝
կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի գործունեությունը և պատասխանատվություն է կրում վերջինիս վրա դրված գործառույթների իրականացման համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան:
Հանձնաժողովի՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) ինտեգրացիոն քաղաքականություն.
2) մակրոտնտեսական քաղաքականություն.
3) Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորում և տարածում:
Հանձնաժողովի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններ.
2) ֆինանսական շուկաներ.
3) հարկեր և հարկում.
4) արժութային քաղաքականություն.
5) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում.
6) մտավոր սեփականություն.
7) աշխատանքային միգրացիա.
8) ծառայություններ և ներդրումներ:
Հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) արդյունաբերություն.
2) ագրոարդյունաբերական համալիր.
3) արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ:
Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) արտաքին առևտրային քաղաքականություն.
2) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.
3) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ.
4) երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում.
5) ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում:
Հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) տեխնիկական կանոնակարգում.
2) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.
3) սպառողների իրավունքների պաշտպանություն.
4) չափումների միասնականության ապահովման ոլորտում քաղաքականություն.
5) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:
Հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) մաքսային կարգավորում.
2) մաքսային վարչարարություն:
Հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) էներգետիկ քաղաքականություն.
2) բնական մենաշնորհներ.
3) տրանսպորտ և փոխադրումներ:
Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) մրցակցային քաղաքականություն.
2) պետական և (կամ) համայնքային գնումներ:
Հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) ապահովում է Հանձնաժողովի գործառույթների իրագործումը հետևյալ ոլորտներում՝
1) տեղեկատվայնացում, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվական փոխգործակցություն.
2 ներքին շուկայի գործունեությունն առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների:
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14 որոշման |
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ուժը կորցրած որոշումների
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 29 որոշման 1-ին և 2-րդ կետեր։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի մարտի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։
3. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։
4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 8 որոշում։
5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մարտի 3-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։
6. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։
7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 6 որոշում։
8. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 12 որոշում։
9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 3 որոշում։
10. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 27-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 5 որոշում։
11. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 14 որոշում։
12. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի փետրվարի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 2 որոշում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: