ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1137-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 11-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանին:
3. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Ռուզաննա Վարդանյանինը և Արման Ղազարյանինը, իսկ Աննա Գրիգորյանինը՝ միայն Երևան-Մոսկվա ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1137-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ | |
Ա. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տիկին | |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ռ. Խումարյան | - Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ | |
Ռ. Վարդանյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական | |
Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
06.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |