ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1391-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ նաև՝ ընկերություն) պատկանող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 78,700 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով, «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերը, 49 հատ, յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը, ընդունել ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը, 150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով։
3. «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության 49 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
4. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում՝ ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով նվիրատվության գործընթացը կազմակերպելու համար.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը, պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։
7. Թույլատրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանն իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվներն անհատույց նվիրել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 2 հավելվածի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում կնքելով նվիրատվության պայմանագիր։
8. Սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված աշխատանքների իրականացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նալբանդյան փող. 28, պետական գրանցման համարը՝ 286.120.1075203):
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների։
10. Սահմանել, որ՝
1) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆուղղ. ԱՄՐԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Հասցե |
Մակերես (հա) |
Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք (դրամ) |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար |
Կադաստրային ծածկագիր |
1․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 7 հողամաս |
0.4115 |
896,247 |
10122021-02-0074 |
02-035-0565-0005 |
2․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց թիվ 6 հողամաս |
0.2884 |
628,135 |
10122021-02-0069 |
02-035-0565-0002 |
3․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց թիվ 10 հողամաս |
10.7165 |
23,340,537 |
10122021-02-0052 |
02-035-0113-0001 |
4․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 17 հողամաս |
43.9723 |
95,771,669 |
10122021-02-0051 |
02-035-0117-0033 |
5․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 5 հողամաս |
0.0993 |
216,275 |
10122021-02-0023 |
02-035-0564-0003 |
6․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 4 հողամաս |
0.2885 |
628,353 |
10122021-02-0042 |
02-035-0564-0002 |
7․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փող. հ 8 հողամաս |
6.2415 |
13,593,987 |
10122021-02-0041 |
02-035-0111-0002 |
8․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 9 հողամաս |
14.3111 |
31,169,576 |
10122021-02-0049 |
02-035-0112-0002 |
9․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 11 |
3.5461 |
7,723,406 |
10122021-02-0050 |
02-035-0114-0002 |
10․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 12 հողամաս |
159.3352 |
347,032,066 |
10122021-02-0063 |
02-035-0115-0181 |
11․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 13 հողամաս |
61.6563 |
134,287,421 |
10122021-02-0061 |
02-035-0115-0182 |
12․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 14 հողամաս |
17.215 |
37,494,270 |
10122021-02-0065 |
02-035-0115-0185 |
13․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց 15 հողամաս |
35.591 |
77,517,198 |
10122021-02-0054 |
02-035-0116-0029 |
14․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց թիվ 16 հողամաս |
0.4535 |
987,723 |
10122021-02-0059 |
02-035-0116-0030 |
15․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փող. հ 19 հողամաս |
21.8325 |
47,551,185 |
10122021-02-0053 |
02-035-0105-0011 |
16․ |
Մարզ Արագածոտն, համայնք Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոց թիվ 18 հողամաս |
1.4908 |
3,246,962 |
10122021-02-0057 |
02-035-0118-0026 |
17. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/1 |
40.1396 |
490,104,516 |
31072023-02-0043 |
02-003-0218-0232 |
18. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80 |
93.6428 |
1,143,378,588 |
31072023-02-0073 |
02-003-0220-0239 |
19. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/6 |
10.2814 |
125,535,894 |
31072023-02-0035 |
02-003-0220-0240 |
20. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/7 |
10.6828 |
130,436,988 |
31072023-02-0045 |
02-003-0220-0241 |
21. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/8 |
0.819 |
9,999,990 |
31072023-02-0050 |
02-003-0220-0242 |
22. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/5 |
2.0753 |
25,339,413 |
01082023-02-0009 |
02-003-0220-0243 |
23. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/4 |
8.8874 |
108,515,154 |
31072023-02-0042 |
02-003-0221-0001 |
24. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/3 |
0.677 |
8,266,170 |
31072023-02-0003 |
02-003-0717-0004 |
25. |
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Զ.Անդրանիկի փող. 80/2 |
2.6561 |
32,430,981 |
31072023-02-0088 |
02-003-0717-0005 |
Ընդամենը |
547.3109 |
2,896,092,487 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՌՖԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸուղղ. ՀԱՆՁՆՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանում |
Սկզբնական արժեք (դրամ) |
Հաշվեկշռային արժեք (դրամ) |
1․ |
ARFI platform (հարթակ) |
71,864,664 |
47,680,530 |
2. |
Mobile Application specification,main functions design and prototype" for ARFI platform (հավելված) |
62,338,050 |
47,727,709 |
3. |
Software enhancement through added functionality. Other improvements and changes to some features for ARFI platform (հավելված) |
56,917,350 |
42,095,265 |
4. |
Mobile Application specification, (part 2) main functions design and prototype" for ARFI platform (հավելված) |
45,960,490 |
45,756,221 |
5. |
Software enhancement through added functionality. (part 2) Other improvements and changes to some features for ARFI platform (հավելված) |
50,434,520 |
41,116,888 |
Ընդամենը |
287,515,074 |
224,376,614 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |