ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 381-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայկական խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Հայկական կրթական բարեսիրական հաստատություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (2 տեղ՝ 90 արկղ, 1,387 կգ ընդհանուր քաշով, 7,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,350 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական կրթական բարեսիրական հաստատություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 381-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Ծածկոցներ/վերմակներ |
150 |
300 |
2. |
Տղամարդու շապիկներ |
106 |
209 |
3. |
Կանացի շապիկներ |
374 |
748 |
4. |
Կիսաշրջազգեստ |
78 |
78 |
5. |
Տղամարդու բաճկոններ |
121 |
363 |
6. |
Կանացի բաճկոններ |
343 |
1,122 |
7. |
Մանկական կոշիկներ |
12 |
12 |
8. |
Տղամարդու կոշիկներ |
26 |
26 |
9. |
Կանացի կոշիկներ |
37 |
37 |
10. |
Տղամարդու տաբատներ |
141 |
282 |
11. |
Կանացի սվիտերներ |
273 |
546 |
12. |
Տղամարդու շորտեր |
5 |
3 |
13. |
Տղամարդու սվիտերներ |
101 |
202 |
14. |
Տղամարդու ներքնահագուստ |
6 |
6 |
15. |
Կանացի տաբատներ |
243 |
486 |
16. |
Մանկական շապիկներ |
344 |
344 |
17. |
Մանկական բաճկոններ |
98 |
294 |
18. |
Մանկական տաբատներ |
271 |
542 |
19. |
Մանկական շորտեր |
81 |
40 |
20. |
Մանկական սվիտերներ |
104 |
104 |
21. |
Գուլպաներ |
328 |
164 |
22. |
Ձեռնոցներ |
34 |
17 |
23. |
Գլխարկներ |
112 |
65 |
24. |
Փողկապ |
1 |
1 |
25. |
Գիշերազգեստ |
61 |
61 |
26. |
Զգեստ |
95 |
95 |
27. |
Գոտի |
7 |
7 |
28. |
Շալեր |
28 |
20 |
29. |
Շարֆեր |
106 |
90 |
30. |
Խաղալիքներ |
214 |
214 |
31. |
Նորածնի պարագաներ |
82 |
80 |
32. |
Երեխայի գլխակապ |
22 |
18 |
33. |
Երեխայի բռնակ |
1 |
1 |
34. |
Կանացի ներքնազգեստ |
49 |
49 |
35. |
Քնապարկ |
2 |
2 |
36. |
Շորտեր |
37 |
37 |
37. |
Գունազարդման հավաքածու |
1 |
1 |
38. |
Կանացի կիսավարտիք |
11 |
11 |
39. |
Խալաթ |
3 |
6 |
40. |
Ժիլետներ |
3 |
3 |
41. |
Ոտքերի տաքացուցիչ |
1 |
1 |
42. |
Բարձեր |
4 |
4 |
43. |
Ուսապարկ/պայուսակ |
2 |
2 |
44. |
Ծծակ |
2 |
1 |
45. |
Տաբատակալ |
1 |
1 |
46. |
Մանկական շիշ |
3 |
2 |
47. |
Բարձի ծածկոցներ |
30 |
15 |
48. |
Մանկական զգեստ |
47 |
47 |
49. |
Կոմբինեզոն |
7 |
7 |
50. |
Շապիկներ |
6 |
6 |
51. |
Ժակետներ |
11 |
11 |
52. |
Տաբատներ |
13 |
26 |
53. |
Զուգագուլպաներ |
4 |
2 |
54. |
Սվիտերներ |
9 |
9 |
55. |
Շապիկներ |
10 |
20 |
56. |
Վերնաշապիկներ |
1 |
1 |
57. |
Փաթաթել |
1 |
1 |
58. |
Դոշլիկ |
9 |
4.5 |
59. |
Սրբիչներ |
25 |
25 |
60. |
Չթափվող բաժակ |
10 |
10 |
61. |
Մանկական տակդիրներ |
6 |
6 |
62. |
Լոգարանի սպունգ |
4 |
2 |
63. |
Հեռախոսի պատյան |
1 |
1 |
64. |
Ձայնարկիչ |
1 |
1 |
65. |
Սեղանի սփռոց |
4 |
3 |
66. |
Թերթ |
12 |
4 |
67. |
Մանկական հագուստ |
191 |
382 |
68. |
Դրամապանակ |
1 |
1 |
69. |
Կաթի շիշ |
2 |
2 |
70. |
Բարուրի շոր |
1 |
1 |
Ընդամենը՝ |
7,300 ԱՄՆ-ի դոլար | |
Փոխադրման ծախս՝ |
3,350 ԱՄՆ-ի դոլար |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
05.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |