ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 699-Ա
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-199-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 699-Ա որոշման |
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս |
2. |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման, գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ՝ նախկին) նույնականացնող, ինչպես նաև պարտապանի՝ կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մաս, 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 26-րդ հոդվածի 10-րդ մաս, 34-րդ հոդվածի 6-րդ մաս, 42-րդ հոդվածի 3-րդ մաս, 66-րդ հոդվածի 3-րդ մաս, 97-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մաս |
4. |
«Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և 4-րդ մաս |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 246-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 417-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի N 1495-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս, 77-րդ հոդված, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 3-րդ հոդված |
6. |
«Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մաս |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի N 436-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մաս |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1517-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մաս |
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մաս |
10. |
«Կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս |
11. |
«Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մաս |
12. |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մաս |
13. |
«Կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մաս |
14. |
«Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության նպատակով կատարողական վարույթի մասնակիցներին տրամադրման ոչ ենթակա փաստաթղթերի և տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մաս |
15. |
«Պարտապանի այլ կոնտրագենտներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 5-րդ մաս |
16. |
«Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և դրա ներկայացման կարգը սահմանելու և Արդարադատության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 467-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մաս |
17. |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով արգելադրված գույքի պահպանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մաս |
18. |
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող արգելադրված գույքի ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 8-րդ մաս |
19. |
«Հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու և Արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 167 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս |
20. |
«Հարկադիր աճուրդի արդյունքների արձանագրության ձևը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 79-րդ հոդվածի 5-րդ մաս |
21. |
«Ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 79-րդ հոդվածի 8-րդ մաս |
22. |
«Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 105-րդ հոդվածի 4-րդ մաս |
23. |
«Արդարադատության նախարարի 1999 թվականի մայիսի 18-ի N 786 և 2006 թվականի դեկտեմբերի 18-ի N 234-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մաս, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 3-րդ հոդված |
24. |
«Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները, լիցենզավորվող կազմակերպությունների կողմից դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու հերթականությունը սահմանելու, Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 519-Ն և Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի N 104-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման հաստատում |
2025 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ արդարադատության նախարարություն |
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մաս, 87-րդ հոդվածի 3-րդ մաս |
25. |
«Առանց կատարողական վարույթը փոխանցելու կատարողական վարույթով առանձին կատարողական գործողություններ իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» գլխավոր հարկադիր կատարողի հրամանի հաստատում |
2025 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
|
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |