ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4553-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ.47/16 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վաչագան Ղազարի Ղազարյանի (ծնված 01.01.1953թ.) դիմումները։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.09.2022թ. հ.ԱՏ-29092022-01-0812, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.12.2022թ. հ.17461 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.11.2024թ. հ.20-Ել-Ղ-4114 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի հ.47/16 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի հ.47/16 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վաչագան Ղազարի Ղազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 282.08քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 282.08քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Նավթահետախուզական արշավախմբի բարակ հասցեի բնակելի տանը տրամադրել «Թբիլիսյան խճուղի հ.47/16 հասցեն:
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի հ.47/16 հասցեում գտնվող 282.08քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |