ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2264-Ա |
«19» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 19.06.2024 թ. հ. 2264-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Էդվարդ Թաթոյան |
Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.16 |
բնակարան |
Էդվարդ Թաթոյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12062024-01-0116, ընդ. բաժն. 2.94քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.45քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, բն.16/1 |
01003X4KZUTQ |
0012 |
2 |
Հայկ Ապրեսյան |
Նուբարաշեն |
հողամաս |
Նուբարաշենում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 11.06.2024թ. հ.2095-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Ա-18» թաղամաս, հ.17 |
01010GWGHJJZ |
|
3 |
Արթուր Մկրտիչյան |
Է. Մակարյան փողոց, հ.21 |
օժանդակ շինություն |
Արթուր Մկրտիչյանին սեփականության իրավունքով պատկանող, Է. Մակարյան փողոցի հ.21 հասցեում գտնվող օժանդակ շինության /վկ. հ. 21032024-01-0393/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Էլվինա Մակարյան փողոց, հ.21/9 |
010113RWTWTE |
|
4 |
Անի Բեգլույան և Ռազմիկ Խաչատրյան |
Ալիխանյան փողոց, հ.4 |
ավտոտնակ |
Անշարժ գույքի նվիրատվության 06.06.2024թ. հ.3923 պայմանագրով, Անի Բեգլույանին և Ռազմիկ Խաչատրյանին նվիրած՝ Ալիխանյան փողոցի հ.4 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ի. Ալիխանյան փողոց, հ.2/1 |
01006SGTAN9Q |
0019 |
5 |
Հասմիկ Գրիգորյան |
Ն. Չարբախ փողոց, հ.229 |
հողամաս |
Հասմիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ փողոցի հ.229 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.18052022-01-0189, Երևանի քաղաքապետի 14.05.2024թ. հ.1769-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.90/5 |
01011XYDQGZM |
|
6 |
Արշալույս, Յուրիկ և Շալիկո Քաղքցյաններ |
Արա Հարությունյան /Նորքի 6-րդ/ փողոց, 2-րդ նրբանցք, հ.9 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.06.2023թ. հհ.13029, 13030, 13031 վկայագրերով, Արշալույս, Յուրիկ և Շալիկո Քաղքցյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Արա Հարությունյան /Նորքի 6-րդ/ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արա Հարությունյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.9/1 |
01009R2C9SWA |
0011 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |