ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 815-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «IV. Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.
«7. «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:
8. «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների մասնաշենքերում: «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում նախատեսել 32 մահճակալ` ցերեկային ստացիոնար բուժման սրահով` ըստ աղյուսակի՝ պոլիկլինիկական նեղ մասնագիտական ու ախտորոշիչ ծառայությունները միավորելով հիվանդանոցային համանուն ծառայությունների հետ.
Աղյուսակ
Նորաստեղծ «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունքները |
Մահճակալների |
Վիրաբուժական |
10 |
Թերապևտիկ և մանկական բաժանմունք |
10 |
Ինֆեկցիոն ծառայություն թերապևտիկ բաժանմունքի կազմում |
2 |
Մանկաբարձագինեկոլոգիական |
10 |
Ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բաժանմունք (ինտենսիվ թերապիայի և շտապ օգնության բաժանմունքի մահճակալների քանակը չի ներառվել բժշկական կենտրոնի մահճակալների ընդհանուր թիվը և մահճակալների ծանրաբեռնվածությունը հաշվարկելիս) |
(8) |
Ընդամենը |
32 |
9. Մինչև 2019 թվականի ավարտը «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքի հարևանությամբ կառուցել և շահագործման հանձնել բժշկական կենտրոնի նոր հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ կտեղակայվեն բժշկական կենտրոնի բոլոր հիվանդանոցային ծառայությունները: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել դիարանի նոր շենք:
10. «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցումից և նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցումից հետո բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով նվազեցնել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում ազատել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքը` շուրջ 2,165 հեկտար մակերեսով, հիվանդանոցային երկու մասնաշենքերը 2155,5 քառ. մետր և 1086,2 քառ. մետր մակերես տարածքներով, պահակատան մասնաշենքը` 33,0 քառ. մետր մակերես տարածքով, էլեկտրական ենթակայանի մասնաշենքերը` 52,6 քառ. մետր մակերես տարածքով և դիարանի շենքը` 78,6 քառ. մետր մակերես տարածքով:».
2) «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ճամբարակի պոլիկլինիկայի տուբերկուլյոզային կաբինետը վերանվանել տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ, դրան վերապահելով շարունակական դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ` պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:
Արդյունքում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում կգործեն`
1) 1 հիվանդանոց` Վարդենիսում.
2) 3 բժշկական կենտրոն` Գավառում, Մարտունիում և Սևանում.
3) 2 պոլիկլինիկա` Գավառում, Վարդենիսում.
4) 1 ծննդատուն` Մարտունիում.
5) 2 առողջության կենտրոն` Վարդենիկում և Ճամբարակում.
6) 30 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում:
Ծառայությունների առաջարկվող վերակազմակերպման արդյունքում մահճակալային ֆոնդն առկա 355 մահճակալից կկրճատվի 327-ի (Գավառ` 100, Մարտունի` 135` ներառյալ Վարդենիկը, Վարդենիս` 30, Սևան` 32, Ճամբարակ` 30): Կազատվի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կհանձնվի շուրջ 11000 քառ. մետր մակերեսով տարածք:»:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝
1) մինչև 2016 թվականի փետրվարի 29-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված աշխատանքները` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միաձուլման գործընթացն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) մինչև 2016 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարման մասին.
3) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված աշխատանքները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
4) մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 27 Երևան |