ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒՆՎԱՐԻ 2023 թվականի N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեն.
1) Վարչական մասի եկամուտների գծով՝ 5077736,3 հազար դրամ, այդ թվում`
ա. սեփական եկամուտներ՝ 1809829,4 հազար դրամ
բ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա` 3256027,0 հազար դրամ
գ. այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 5882,9 հազար դրամ
դ. պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ՝ 5997,0 հազար դրամ
2) Ֆոնդային մասի եկամուտների գծով՝ 6565472,627 հազար դրամ,այդ թվում
ա. վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 120089,853.2 հազար դրամ
բ. ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 21048,774.2 հազար դրամ
գ. հողի օտարումից մուտքեր՝ 2355334,0 հազար դրամ
դ. այլ գույքի օտարումից մուտքեր`1294000,0 հազար դրամ
ե. պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 1780000,0 հազար դրամ
զ. վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 995000,0 հազար դրամ
3) Ծախսերի գծով՝ 10648208,927 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
4. Հաստատել համայնքի 2023 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) համաձայն հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները համաձայն հավելված 5-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ-19 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեն մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
2023 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ բարձրացնել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման բազաների ճշգրտման արդյունքում բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ բարձրացնելով համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները, ակնկալել եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, իրականացնել մշակութային և երիտասարդական միջոցառումներ, աշխուժացնել համայնքի բնակիչների առօրյա կյանքը, իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը, կապիտալ ներդրումներ կատարել նախադպրոցական, արտադպրոցական կրթության և մշակույթի ոլորտներում, գյուղատնտեսության և քաղաքաշինության բնագավառներում, մասնավորապես, բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառ, ճանապարհների բարեկարգում, ոռոգման համակարգերի կառուցում և այլն:
Համայնքի 2023 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
2022 թվականին Արտաշատ համայնքի կողմից 2023 թվականի համար ներկայացվել է հայտ՝ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման յոթ ծրագրերին մասնակցելու համար, որի ընդհանուր արժեքը կազմում է 7501810.0 հազար դրամ, որից համայնքի մասնակցության մասնաբաժինը՝ 3595181.0 հազար դրամ:
Դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց ներդրումն ունենալու համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման գործում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Կ. ՄԿՐՏՉՅԱՆ |
Արարատի մարզի Արտաշատ համայնքի |
(հավելվածները փոփ. 11.10.23 N 172-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2023 թվական: