ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2015 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մինսկ |
«Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին
Ի գիտություն ընդունելով «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տրամադրած տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) ևայն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու նպատակով:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 20-ն անցկացնել ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են սույն Որոշման 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար՝ հաշվի առնելով մաքսային օրենսդրության կոդիֆիկացման հետագա աշխատանքները, ևդրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից | |
|
|
|
|
|