ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1513-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) և առաջին անգամ հաշվառվող տրանսպորտային միջոցների) և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը» բառերը.
2) 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) և առաջին անգամ հաշվառվող տրանսպորտային միջոցների) և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոնի առկայությունը» բառերը.
3) 17-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնի առկայությունը (բացառությամբ, եթե հաշվառումից հանումն իրականացվում է խոտանման հիմքով)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 2-ից:
(2-րդ կետը փոփ. 15.12.11 N 1820-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 28 |