«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հոկտեմբերի 2004 թ. |
N 125-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1.1. լրացնել նոր` 7' կետ հետևյալ բովանդակությամբ:
«7'. Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողից գանձում է ծառայության վճար` հետևյալ չափերով.
ա) մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերության կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ:»:
1.2. 8-րդ կետում «հայտն» բառը փոխարինել «դիմումը և ծառայության վճարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |