ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2002 թվականի |
թիվ 65 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը» (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգը հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի համաձայնեցմանը:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգն ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցվելուց հետո` հրապարակման պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ------------- Տ. ՍԱՐԳՍՅԱՆ ------------- 2002 թվական |
Համաձայնեցված է ՀՀ պետական եկամուտների նախարար` ------------ Ե. ԶԱԽԱՐՅԱՆ ------------ 2002 թվական |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տրամադրում է կից աղյուսակում նշված տեղեկությունները` դրանում սահմանված պարբերականությամբ, ժամկետում, ձևով:
ՀՀ ԿԲ կողմից ՀՀ պետական եկամուտների նախարարությանը տրամադրվող տեղեկատվություն
N |
Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը |
Տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու ստորաբաժանումը |
Տեղեկատվու- թյունն ստացող ստորաբաժանումը |
Տեղեկատ-վության պարբերակա-նությունը |
Տեղեկատ-վության տրամադրման պարբերակա-նությունը
|
1. | արտարժույթների փոխարժեքները | ֆինանսական գործառնու- թյունների դեպարտամենտ |
մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն |
օրական | օրական |
2. |
ՀՀ պետական բյուջեի օրական մուտքերը |
հաշվապահական հաշվառման վարչություն |
մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն |
օրական | օրական |
3. |
տեղեկություններ ՀՀ ԿԲ կողմից տրված, կասեցված, ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների վերաբերյալ |
բանկային վերահսկողության դեպարտամենտ |
մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն |
ամսական | ամսական |
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ------------- Տ. ՍԱՐԳՍՅԱՆ ------------- 2002 թվական |
Համաձայնեցված է ՀՀ պետական եկամուտների նախարար` ------------ Ե. ԶԱԽԱՐՅԱՆ ------------ 2002 թվական |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09.03.2001 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին» N 167 որոշման 279 կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է տրամադրում կից աղյուսակում նշված տեղեկությունները` դրանում սահմանված պարբերականությամբ, ժամկետում, ձևով:
ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ՀՀ ԿԲ-ին տրամադրվող տեղեկատվություն
N |
Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը |
Տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու ստորաբաժանումը |
Տեղեկատ-վությունն ստացող ստո-րաբաժանումը |
Տեղեկատ-վության պարբերա-կանությունը |
Տեղեկատ-վության տրամա- դրման պարբերա- կանու- թյունը | Տեղեկատ-վության ներկա-յացման ձևը |
1. | հարկային եկամուտների ամսական կանխա- տեսումներ` ըստ հարկատեսակների | մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն | դրամավարկային քաղաքակա- նության դեպարտամենտ | ամսական | ամսական | առանձին փաստա-թղթով |
2. |
հարկային ապառքների վերաբերյալ տվյալներ` ըստ հարկատեսակների |
մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն | դրամավարկային քաղաքակա- նության դեպարտամենտ | ամսական | ամսական | առանձին փաստա-թղթով |
3. | հարկային գերավճարների մասին տեղեկատ- վություն | մեթոդաբանական և տեղեկատվական վարչություն | դրամավարկային քաղաքակա- նության դեպարտամենտ | եռամսյա- կային | եռամսյա- կային | առանձին փաստա-թղթով |