ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 8 |
քաղ. Գրոդնո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 81 ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ն ավարտել «Անդամ պետությունների կողմից պետական գնումների կատարման առանձնահատկությունների սահմանման, որոշակի հնարավոր մատակարարներից պետական գնումներիև ազգային ռեժիմից հանելու մասին ակտերն ընդունելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծանուցումները, նման ակտերը չեղյալ հայտարարելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու մասին, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից նման ակտերը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ որոշումների ընդունման» կարգի նախագծի նախապատրաստումըև այն 2015 թվականի սեպտեմբերի 25-ից ոչ ուշ ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել 1-ին կետում նշված կարգը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սույն Որոշման 1-ին կետով նախատեսված կարգին համապատասխան՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 30-ը կրկին քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 81 որոշումը: Հանձնարարել տնտեսավարող սուբյեկտներին անցկացնել լրացուցիչ խորհրդակցություններ:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի մասին հերթական նիստին զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդին:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: