ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1995 թվականի թիվ 113
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների ընթացքում միջմասնաճյուղային շրջանառության (ՄՄՇ) գծով ձԵՎավորված ակտիվային ԵՎ պասիվային հաշիվների մնացորդների կարգավորման ԵՎ այդ հաշիվների փակման մասին
1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով ձևավորված ակտիվային և պասիվային հաշիվների մնացորդները փակել միմյանց հետ: Առաջացած ակտիվային 229, 299-80 մնացորդը փակել բանկի ծախսերով, իսկ 1570859-50 պասիվային մնացորդը` բանկի եկամուտներով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին 1990-91 թվականների միջմասնաճյուղային շրջանառությունից առաջացած մնացորդների դուրսգրումն իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված սկզբունքով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության միջպետական հաշվարկների կարգավորման և հաշիվների սպասարկման բաժնին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա վերոհիշյալ մնացորդների փակման մասին տեղեկացնել 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով թղթակցող երկրների կենտրոնական բանկերին:
|
![loading...](/static/img/loader.gif)