ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1739-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 1857-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ սյունակում «Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ» բառերը փոխարինել «Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: