«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2241-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի
N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետից հանել «բնապահպանական պետական տեսչության» բառերը.
բ) որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը» աղյուսակի 1-ին կետի «Քանակը» սյունակում «240», «50» և «26» թվերը համապատասխանաբար փոխարինել «210», «40» և «23» թվերով, իսկ 2-րդ կետի «Քանակը» սյունակում «113 միավոր» բառերը փոխարինել «83 միավոր» բառերով.
գ) որոշման հավելվածի «Զենքերի բաշխումն ըստ առանձնացված ստորաբաժանումների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների» աղյուսակից հանել «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն» տողը` համապատասխան «30», «30», «10» և «3» թվերով, իսկ նույն սյունակի «Ընդամենը» տողում «113», «240», «50» և «26» թվերը համապատասխանաբար փոխարինել «83», «210», «40» և «23» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 30 |