600.0001.29.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 1999 թվականի N 1
քաղ. Երևան
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման կարգը» (կցվում է):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջԵՎ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման ԵՎ լուծման
Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետև` Կողմեր) միջև առաջացած տարաձայնությունների` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) ընդունման, քննարկման և լուծման ընթացակարգը:
1. |
Տարաձայնությունները քննարկելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով, ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով: |
2. |
Կողմերն առաջացած տարաձայնությունները լուծում են բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում փոխհամաձայնության չհանգելու դեպքում կարող են (համատեղ կամ առանձին) դիմել Հանձնաժողով: |
3. |
Հանձնաժողով ներկայացված տարաձայնության վերաբերյալ դիմումը ստորագրում է այն ներկայացնող Կողմի ղեկավարը (Կողմերի ղեկավարները)` կցելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր: |
4. |
Ստացված դիմումը սահմանված կարգով գրանցվում է Հանձնաժողովում և Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող: |
5. |
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը 10-օրյա ժամկետում Կողմերին ծանուցում է դիմումին տրված ընթացքի մասին: |
6. |
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կարող է կազմակերպել հանդիպումներ տարաձայնող Կողմերի կամ նրանց ներկայացուցիչների հետ, պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: |
7. |
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների, խորհրդատուների, ինչպես նաև սահմանված կարգով առաջարկել հարցը քննարկելու Հանձնաժողովի նիստում: |
8. |
Տարաձայնության վերաբերյալ յուրաքանչյուր դիմումի տրվում է պատասխան: Հանձնաժողովը, իր իրավասության շրջանակներում, տարաձայնության բնույթով պայմանավորված, կայացնում է որոշում, արձանագրային որոշում կամ տալիս այլ գրավոր պատասխան: |
9. |
Այն դեպքերում, երբ հարցը սահմանված կարգով մտնում է Հանձնաժողովի նիստի օրակարգ, ապա Կողմերը, անկախ փորձագետները և խորհրդատուները այդ մասին տեղեկացվում են նիստից առնվազն 2 օր առաջ: |
10. |
Հանձնաժողովի նիստում լսվում են Կողմերի կամ նրանց լիազորած ներկայացուցիչների, Հանձնաժողովի անդամների, աշխատակազմի մասնագետների, անհրաժեշտության դեպքում` ներգրավված անկախ փորձագետների և խորհրդատուների կարծիքները (եզրակացությունները), ընթերցվում են տարաձայնության վերաբերյալ պետական իրավասու մարմիններից ստացված պարզաբանումներն ու առաջարկությունները: |
11. |
Եթե Կողմերից մեկը հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել նիստից առնվազն 1 օր առաջ: Նման դեպքերում տարաձայնության քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ: |
12. |
Եթե Հանձնաժողովի կողմից տրված լուծումը չի բավարարում Կողմերին (կողմին), ապա նրանք (նա) կարող են (է) կրկին դիմել Հանձնաժողով` ընդունված որոշումը վերանայելու խնդրանքով: |
13. |
Տարաձայնության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուղարկվում է Կողմերին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում: |
14. |
Հանձնաժողովի որոշումը պարտադիր է Կողմերի համար և կարող է բողոքարկվել դատական կարգով: |