ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2020 թվական N 31–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից N06/27.1/28602-2020 գրությամբ ուղարկված պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀՐԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի «18» Դաշտ համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 31-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 1-ին կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «876.5» թիվը փոխարինել «3990.1» թվով.
2) որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել նոր՝ 11-րդ տողով՝ «Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիա» վերնագրով և «1124.3» թվով.
3) որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել նոր՝ 12-րդ տողով՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսեր» վերնագրով և «1796.3» թվով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «15398.0» թիվը փոխարինել «16472.3» թվով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ տողի 3-րդ սյունակի «3450.0» թիվը փոխարինել «5246.3» թվով.
6) որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ տողի 3-րդ սյունակի «250.0» թիվը փոխարինել «300.0» թվով.
7) որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «1047.7» թիվը փոխարինել «4161.3» թվով.
8) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «18856.0» թիվը փոխարինել «19980.3» թվով.
9) որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ տողի 3-րդ սյունակի «100.0» թիվը փոխարինել «0» թվով.
10) որոշման հավելվածի 3-րդ կետի 10-րդ տողի 3-րդ սյունակի «100.0» թիվը փոխարինել «50.0» թվով.
11) որոշման հավելվածի 3-րդ կետի 12-րդ տողի 3-րդ սյունակի «250.0» թիվը փոխարինել «300.0» թվով.
12) որոշման հավելվածի 3-րդ կետի 14-րդ տողի 3-րդ սյունակի «100.0» թիվը փոխարինել «200.0» թվով.
13) որոշման հավելվածի 3-րդ կետի 21-րդ տողի 3-րդ սյունակի «3000.0» թիվը փոխարինել «4796.3» թվով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2020 թվական: