ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 22-АС-01 ԳՈՐԾԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 հանձնարարականի կատարման մասին» թիվ 3 որոշման, ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 18-րդ, 30-րդ կետերով և 43-րդ կետի 3-րդ ենթակետով, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ ենթակետով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկան ու նշանակման կարգը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-АС-01 գործի վերաբերյալ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացման մասին հարցը ճանաչել կարգավորված։
2. Անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-АС-01 գործը՝ «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության (398040, Ռուսաստանի Դաշնություն, Լիպեցկի մարզ, ք. Լիպեցկ, Մետալուրգների հրապարակ, շ. 2), «ՎԻԶ-Ստալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (620219, Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովսկի մարզ, ք. Եկատերինբուրգ, Կիրովի փող., շ. 28), «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձանց վերաբերյալ և դադարեցնել։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների խախտման մասին թիվ 22-АС-01 գործի վերաբերյալ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման փաստը պարզելու մասին» թիվ 130 որոշումը ճանաչել ուժը կորցրած և իրավական հետևանքներ չառաջացնող։
4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: