ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 205 |
քաղ. Մոսկվա |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ՝ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՎ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԱՅԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
Նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից տարբերվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակմանը վերաբերող մասով՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված կամ այդ տարածք ներմուծված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ապահովում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների անդրսահմանային շրջանառության ժամանակ» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: