ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 65-Ա
«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ անհատ բարերար Ֆրանսուա Սերոբ Անտոնյանի կողմից, որպես օժանդակություն «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների (7 տեղ, 154.25 կգ ընդհանուր քաշով, 2,350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 771,500 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում) ներմուծման և «Ուիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
04.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |