ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2018 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և վիետնամական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 2.4 հոդվածի դրույթները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության` ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի 6-րդ խմբագրությունը հաշվի առնելով արդիականացված` ծագման հատուկ չափորոշիչների ցանկի (Համաձայնագրի 3-րդ հավելված)` հավելվածի համաձայն կիրառումը ապահովելու խնդրանքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: