Գլխավոր տեղեկություն
Номер
N 747-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 16.05.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2020
Дата вступления в силу
17.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 747-Լ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն դրամը:

 «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

 Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 22-ի N ՀՕ-220-Ն օրենքի կարգավորումները՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում որոշակի ժամկետով պարտապանին սնանկ ճանաչելուց ձեռնպահ մնալու կարգավորում նախատեսելը տրամաբանական է և, հաշվի առնելով նաև, որ նկարագրված խնդրի նախագծով կանոնակարգվող հարաբերությունների կարգավորումը կրելու է ժամանակավոր բնույթ, հնարավոր է այն լուծել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու եղանակով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է նաև, որ առավել հիմնավորված կարող է համարվել ոչ թե առաջարկվող կարգավորումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար նախատեսելը, այլ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկության հիմքերի (պարտավորության չափի մասով) վերանայումը բոլոր պարտատերերի համար:

Բացի վերոնշյալից, առաջարկում ենք նախագծի`

1) 1-ին հոդվածով նախատեսված գումարի սահմանաչափը 3 մլն դրամի փոխարեն սահմանել 2 մլն դրամը.

2) 2-րդ հոդվածով նախատեսված օրենքի գործողության ժամկետին վերաբերող դրույթը հանել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան