315.0071.12.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
12.06.1998 թ. |
N 71-ՄՎՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ, ԸՍՏ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 56-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» կարգը (կից` 12 էջից):
Հաստատել բեռնային մաքսային հայտարարագրի հիմնական և լրացուցիչ թերթիկների ձևը (կից` 2 էջից):
Վարչության պետ |
Մ. Մակարյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ, ԸՍՏ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
«Հետադարձ արտահանում» - նախկինում ներմուծված ապրանքների և այլ առարկաների ետ արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս.
«Հետադարձ ներմուծում» - նախկինում արտահանված ապրանքների և այլ առարկաների ետ ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք.
«Անմաքս առևտրի խանութ» - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մաքսային հսկողության գոտու տարածքում գործող խանութ, որտեղ ներմուծվող ապրանքները և այլ առարկաները ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մաքսային վճարումներից.
«Մաքսային պահեստ» - մաքսային հսկողության ներքո ապրանքների և այլ առարկաների պահպանում իրականացնող Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից որոշված մաքսային հսկողության գոտու տարածք հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տարածք կամ շենք,
«Վճարումներ» - Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսատուրք, հարկեր, հաստատագրված վճարներ և մաքսավճարներ:
II. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` հայտարարատու) վրա:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների (այսուհետև ապրանք) հայտարարագրումը կատարվում է այն տարածաշրջանային մաքսատանը, որի գործունեության գոտում է գրանցված հայտարարատուն:
3. Ապրանքները հայտարարագրման է ներկայացնում հայտարարատուի կողմից լիազորված անձը կամ հայտարարատուն (անհատ ձեռներեցի դեպքում)` Բեռնային մաքսային հայտարարագրի` (այսուհետև` ԲՄՀ) լրացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հետ միասին:
4. Ապրանքների հայտարարագրման ժամանակ հայտարարագրողն ինքն է որոշում բացթողման նպատակը (այսուհետև` մաքսային ռեժիմ), որին համապատասխան ապրանքները ներմուծվում կամ արտահանվում են ՀՀ-ից:
5. Մաքսային ռեժիմի ծածկագիրը բաղկացած է չորս նիշից, որտեղ`
առաջին նիշը ցույց է տալիս հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը, | |
առաջին երկու նիշերը ցույց են տալիս պահանջվող մաքսային ռեժիմի ծածկագիրը, | |
երրորդ և չորրորդ նիշերը ցույց են տալիս նախորդ մաքսային ռեժիմի ծածկագիրը: Եթե նախորդ մաքսային ռեժիմը հայտնի չէ կամ բացակայում է, դրվում է «00»: | |
Չորս նիշերը միասին ցույց են տալիս ընդլայնված մաքսային ռեժիմի ծածկագիրը: |
6. Հայտարարատուն ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն է կրում ԲՄՀ-ի մեջ նշված տեղեկությունների անճշտության համար:
III. ԲՄՀ-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ԸՍՏ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ
1. ԲՄՀ-ի փաթեթը բաղկացած է երեք հիմնական թերթիկներից: Արտահանման դեպքում` գնահատումը կատարելուց հետո, մաքսային հսկողության նպատակների համար լրացվում է ևս մեկ հայտարարագիր:
2. ԲՄՀ-ի հիմնական թերթիկն օգտագործվում է նույնանուն ապրանքների մասին նշումներ կատարելու համար (միևնույն ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի իննանիշ նշանի կարգի), եթե դրանց նկատմամբ կիրառվում է նույն մաքսային ռեժիմը:
3. Տարբեր անվանումներով ապրանքների հայտարարագրման դեպքում օգտագործվում են լրացուցիչ թերթիկներ, որոնք հանդիսանում են հիմնական թերթիկի անբաժանելի մասը և որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս հայտարարագրելու ևս 3 անուն ապրանք:
4. Մեկ ԲՄՀ-ում կարելի է հայտարարագրել 100 անուն ապրանք (միաժամանակ հիմնական թերթիկին կարելի է կցել 33-ից ոչ ավելի լրացուցիչ թերթիկ): Լրացուցիչ թերթիկների սյունակների լրացման կարգը համընկնում է ԲՄՀ-ի հիմնական թերթիկի համապատասխան սյունակների լրացման կարգի հետ:
5. Գնահատված ԲՄՀ-ի վրա չի թույլատրվում կատարել ջնջումներ և ուղղումներ:
6. ԲՄՀ-ի որևէ սյունակի վրա լրացնելու համար բավարար տեղ չլինելու դեպքում, տեղեկությունների համար (վագոնների համարը, կոնտեյների համարը և այլն) թույլատրվում է համապատասխան տվյալները նշել թերթիկի հակառակ կողմում: Այդպիսի նշումները հաստատվում են հայտարարագրողի կողմից` կնիքով և ստորագրությամբ (կնիք չունեցող անհատ ձեռներեցները` ստորագրությամբ), իսկ համապատասխան սյունակում կատարվում է նշում «Տես հակառակ կողմը»:
7. Հայտարարագրի հիմնական թերթիկի հակառակ կողմը թույլատրվում է օգտագործել նաև դրոշմակնիք և այլ վերահսկող մարմինների կողմից գրառումներ կատարելու համար:
8. ԲՄՀ-ի թերթիկները բաշխվում են հետևյալ կերպ`
● Առաջին թերթիկ - մնում է մաքսատանը և պահվում արխիվում
● Երկրորդ թերթիկ - վերադարձվում է հայտարարատուին
● Երրորդ թերթիկ - հանձնվում է ՀՀ մաքսային վարչություն
● Չորրորդ թերթիկ (Արտահանման դեպքում) - մաքսային հսկողության նպատակների համար, տրվում է հայտարարատուին մաքսային (անցումային) կետ ներկայացնելու:
9. Միևնույն ԲՄՀ-ով թույլատրվում է հայտարարագրել մեկ խմբաքանակ ապրանք: Որպես մեկ խմբաքանակ համարվում են`
ա) այն ապրանքները, որոնք ուղարկվում են մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով, նույն մաքսային կետով և տեղափոխվում են նույն տեսակի տրանսպորտային միջոցով,
բ) մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով տեղափոխվող էլեկտրաէներգիան կամ այն ապրանքները, որոնք փոխադրվում են էլեկտրահաղորդման գծերի կամ խողովակաշարի միջոցով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա, մեկ ամսվա ընթացքում.
1. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
10. «ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
1.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,9,11,14,15,15ա,16,17,17ա,18,19,20, | |
21,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39, | |
41,44,46,47,48,54 | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
1.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ A.
Սյունակում նշվում է, ԲՄՀ-ն ձևակերպող մաքսատան ծածկագիրը և անվանումը:
Նշվում է ԲՄՀ-ի գրանցման հերթական համարը և ամսաթիվը, նույն համարը նշվում է յուրաքանչյուր լրացուցիչ թերթիկի վրա:
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում է ապրանք առաքող հայտարարատուի անվանումը և իրավաբանական հասցեն:
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված հայտարարատուի հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 3.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է թերթիկի հերթական համարը, երկրորդ ենթաբաժնում` ԲՄՀ-ի թերթիկների ընդհանուր քանակը, ներառյալ հիմնական թերթիկը:
Սյունակ 4.
Սյունակում լրացվում է ԲՄՀ-ի լրացման համարը ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանուր քանակը:
Սյունակ 5.
Սյունակում նշվում է հայտարարագրվող (սյունակ 32) ապրանքների ընդհանուր քանակը:
Սյունակ 6.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների տեղերի (սյունակ 31) ընդհանուր քանակը:
Մաքսային սահմանով փոխադրվող լցնովի ապրանքների, խողովակաշարերով փոխադրվող ապրանքների, էլեկտրաէներգիայի փոխադրման ժամանակ սյունակը չի լրացվում:
Կոնտեյներով փոխադրվող ապրանքների համար համապատասխանորեն նշվում է դրանց քանակը:
Սյունակ 7.
Սյունակում նշվում է կապված ձևակերպվող մաքսատան ծածկագրից (սյունակ A) և հայտարարատուի ծածկագրից (սյունակ 14) ԲՄՀ-ի հերթական տեղեկատու համարը:
Սյունակ 8.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանքը ստացողի մասին` օտարերկրյա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռներեցների անվանումը և իրավաբանական հասցեն կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 9.
Սյունակում նշվում են տեղեկություններ առևտրային պայմանագրով նախատեսված ֆինանսական կարգավորման համար պատասխանատու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռներեցների մասին` անվանումը և իրավաբանական հասցեն:
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված վճարումների ֆինանսական կարգավորման համար պատասխանատու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և անհատ ձեռներեցների հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 11.
Սյունակում նշվում է առևտրային պայմանագիրը ներկայացնող երկրի ծածկագիրը` համաձայն «Աշխարհի երկրների դասակարգչում« նշված թվային ծածկագրերի (այսուհետև` երկրի ծածկագիր):
Սյունակ 14.
Սյունակում նշվում են տեղեկություններ հայտարարատուի (բրոքերի) մասին` անվանումը և իրավաբանական հասցեն:
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված հայտարարատուի (բրոքերի) հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է արտահանող երկրի անվանումը:
Սյունակ 15. Ա
Սյունակում նշվում է արտահանող երկրի ծածկագիրը:
Սյունակ 16.
Սյունակում նշվում է ապրանքի ծագման երկրի անվանումը:
Եթե հայտարարագրվող ապրանքներն ունեն տարբեր ծագման երկիր սյունակում նշվում է «ՇԱՏ«, եթե ապրանքի ծագման երկիրը հայտնի չէ նշվում է «Ծագման երկիրն անհայտ»:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ստացող երկրի անվանումը:
Սյունակ 17. Ա
Սյունակում նշվում է ստացող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որի վրա կատարվում է ապրանքների բարձումը սահմանային մաքսային կետ փոխադրելու համար:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 19.
Սյունակում նշվում է`
«1» եթե ապրանքները փոխադրվում են կոնտեյներով
«0« եթե ապրանքները կոնտեյներով չեն փոխադրվում
Սյունակ 20.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է պայմանագրով նախատեսված բազիսային պայմանի ծածկագիրը` համաձայն 1990 թ. միջազգային առևտրի պալատի կողմից հաստատված «Պայմանագրի բազիսային պայմանների» (այսուհետև պայման):
Երկրորդ ենթաբաժնում լրացվում է բազիսային պայմանի կատարման տեղի կարճ անվանումը:
Սյունակը չի լրացվում, եթե արտահանումը կատարվում է անհատույց գործարքի հիման վրա:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է արտահանվեն մաքսային սահմանից դուրս:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 22.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է հաշիվ ապրանքագրում նշված տարադրամի ծածկագիրը` ըստ երկրի ծածկագրի:
Երկրորդ ենթաբաժնում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի ընդհանուր արժեքը:
Սյունակ 23.
Սյունակում լրացվում է սյունակ 22-ում նշված արժույթի փոխարժեքը` սահմանված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Սյունակ 24.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի բնույթի ծածկագիրը:
Սյունակներում նշվում է փոխադրամիջոցի տեսակի ծածկագիրը:
Սյունակ 28.
Սյունակում նշվում է հայտարարագրողի բանկի, բանկի մասնաճյուղի ծածկագիրը, հաշվարկային հաշվի համարը և վճարման ձևի ծածկագիրը:
Սյունակ 29.
Սյունակում նշվում է այն մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը, որտեղով ապրանքներն արտահանվելու են:
Սյունակ 31.
Սյունակում նշվում են ապրանքի կամ դրանց փաթեթների նույնացման նշանների կամ պիտակների համարները:
Նշվում է ապրանքի տեղերի քանակը, փաթեթավորման ծածկագիրը և փաթեթավորման տեսակի անվանումը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի այն պարամետրերը և բնութագրումը, որոնք թույլ են տալիս միանշանակ դասակարգել ապրանքը որոշակի 9-անիշ ծածկագրով` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետև` ԱՏԳ ԱԱ):
Կոնտեյներով տեղափոխվող ապրանքների դեպքում (տես 19 սյունակ), նշվում է կոնտեյների համարը:
Սյունակ 32.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքի հերթական համարը:
Սյունակ 33.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) իննանիշ ծածկագիրը` համաձայն ԱՏԳ ԱԱ-ի: Սյունակ 31-ում նշվում է ապրանքի անվանումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի:
Սյունակ 34.
Սյունակում նշվում է ապրանքի ծագման երկրի ծածկագիրը:
Եթե ծագման երկիրը հայտնի չէ կամ ապրանքը ունի մի քանի ծագման երկիր սյունակում նշվում է «000»:
Սյունակ 35.
Սյունակում նշվում է ապրանքի քաշը կիլոգրամով` փաթեթավորման հետ միասին:
Սյունակ 37.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է ընդլայնված մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Երկրորդ ենթաբաժնում նշվում է մաքսային ռեժիմի առանձնահատկության ծածկագիրը: Եթե կոնկրետ մաքսային ռեժիմը չունի առանձնահատկություն, ապա դրվում է «000»:
Սյունակ 38.
Սյունակում նշվում է ապրանքի քաշը կիլոգրամով` առանց փաթեթավորման:
Սյունակ 39.
Սյունակը լրացվում է այն ապրանքների համար, որոնց վրա սահմանված է քանակական սահմանափակում: Հայտարարագրված ապրանքի քանակը հաշվի չի առնվում մնացորդի որոշման դեպքում:
Սյունակ 41.
Սյունակում նշվում է ապրանքի քանակը հաշվարկված ԱՏԳ ԱԱ-ի լրացուցիչ չափման միավորով:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է` լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում է հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) մաքսային մարմինների կողմից սահմանված մաքսային արժեքի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ սակագնային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 46.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքն արտահայտված ՀՀ արժույթով (դրամ):
Սյունակ 47.
Սյունակը լրացվում է վճարումների` բացառությամբ մաքսավճարի առկայության դեպքում:
Սյունակ 48.
Սյունակում նշվում է վճարումների հետաձգման օրերի քանակը:
Սյունակ B.
Նշվում է ԲՄՀ-ի գնահատման համարը և ամսաթիվը:
Գանձման անդորրագրի համարը և ամսաթիվը:
«Ընդամենը մաքսավճար» մասում լրացվում է մաքսավճարի ընդհանուր գումարը:
«Ընդամենը հայտարարագիր» մասում լրացվում է 47 սյունակում հաշվարկված վճարումների ընդհանուր գումարը:
Սյունակ 54.
Սյունակում նշվում է ԲՄՀ-ի լրացման տեղը և ամսաթիվը, սյունակ 14-ում նշված հայտարարատուի կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, նրա ստորագրությունը, հեռախոսի համարը կամ հեռատիպը:
ԲՄՀ-ում նշված տեղեկությունները հաստատվում են հայտարարատուի կնիքով (կնիք չունեցող անհատ ձեռներեցի դեպքում` ստորագրությամբ):
Սյունակ D.
Սյունակում դրվում է համապատասխան դրոշմակնիք և համապատասխան տեսուչի կնիքը, անհրաժեշտության դեպքում կատարվում են մաքսային հսկողության արդյունքների վկայության մասին այլ նշումներ:
Սյունակ C.
Սյունակը կարող է օգտագործվել տեխնոլոգիական նշումների համար:
2. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ« ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
20. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
2.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,49,54 | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
2.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա,18,19, | |
20,21,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,44,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 49.
Սյունակում լրացվում է բաց թողնման օրվանից սկսած մինչև հետադարձ ներմուծման պարտավորված ժամկետն ընկած օրերի ընդհանուր քանակը:
21. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
2.1.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,49,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
2.1.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա, 18,19, | |
20,21,22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,44,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 49.
Սյունակում լրացվում է բաց թողնման օրվանից սկսած մինչև հետադարձ ներմուծման պարտավորված ժամկետն ընկած օրերի ընդհանուր քանակը:
3. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ «ՀԵՏԱԴԱՐՁ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
30. «ՀԵՏԱԴԱՐՁ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
3.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,54 | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
3.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա,18,19, | |
20,21,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,44,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
31. «ՀԵՏԱԴԱՐՁ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻՑ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
3.1.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,54 | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
3.1.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա,16,17,17ա, 18,19, | |
20,21,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,44,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
4. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
40. «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
4.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,9,11,12,14,15,15ա, 16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,49,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
4.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,9,11,14,16,19, | |
20,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,44,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն:
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:

Սյունակ 36.
Սյունակում նշվում է ըստ երկրների վճարումների արտոնության ծածկագիրը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված արժույթով հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված գնի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի (ՄՎ-9) համարը, որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:
41. «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
4.1.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա, 18,19,20,21, | |
22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41, | |
44,46,47,48,53,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
4.1.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,11,14,16,19, | |
20,22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող անմաքս խանութի անվանումը և իրավաբանական հասցեն:
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված անմաքս առևտրի խանութի հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված տարադրամով, հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված մաքսային արժեքի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի համարը (ՄՎ-9), որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն` կատարելու մաքսային ձևակերպում:
5. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ« ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՒՄ
50. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
5.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,12,14,15,15ա,16,17,17ա,18,19,20,21, | |
22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41,42, | |
44,46,47,48,49,53,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
5.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,11,14,16,19, | |
20,22,23,24,25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն (հայերեն և անգլերեն):
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրված ապրանքների միջազգային փոխադրումը:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված արժույթով հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված մաքսային արժեքի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 49.
Սյունակում լրացվում է բաց թողնման օրվանից սկսած մինչև հետադարձ արտահանման պարտավորված ժամկետն ընկած օրերի ընդհանուր քանակը:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի (ՄՎ-9) համարը, որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:
5.1. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
5.1.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա, 18,19,20,21, | |
22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41,42, | |
44,46,47,48,49,53,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
5.1.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,11,14,16,19, | |
20,22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն (հայերեն և անգլերեն):
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված արժույթով, հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ` ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում է հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված գնի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 49.
Սյունակում լրացվում է բաց թողնման օրվանից սկսած մինչև հետադարձ արտահանման պարտավորված ժամկետն ընկած օրերի ընդհանուր քանակը:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի (ՄՎ-9) համարը, որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:
6. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ «ՀԵՏԱԴԱՐՁ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
60. «ՀԵՏԱԴԱՐՁ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
6.0.4. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա, 18,19,20,21, | |
22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41,42, | |
44,46,47,48,53,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
6.0.5. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,11,14,16,19, | |
20,22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն (հայերեն և անգլերեն):
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված տարադրամով, հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված գնի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթով (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն փոխադրման փաստաթղթի (ՄՎ-9) համարը, որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:
7. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ
70. «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄ
7.0.1. Լրացվում են ԲՄՀ-ի հետևյալ սյունակները`
1,2,3,4,5,6,7,8,11,14,15,15ա, 16,17,17ա, 18,19,20,21, | |
22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38,39,41,42 | |
44,46,47,48,49,53,54, | |
A, B, D և C սյունակները լրացվում են մաքսատան կողմից |
7.0.2. ԲՄՀ-ի սյունակների լրացման կարգը`
Սյունակ 3,4,5,6,7,11,14,16,19, | |
20,22,23,24, 25,26,28,29,31,32,33,34,35,37,38, | |
39,41,46,47,48,54, A, B, C և D լրացվում են նույն | |
կարգով, ինչ արտահանման ժամանակ: |
Սյունակ 1.
Սյունակի առաջին ենթաբաժնում նշվում է գործարքի տեսակի ծածկագիրը, երկրորդ ենթաբաժնում նշվում է հիմնական մաքսային ռեժիմի ծածկագիրը:
Սյունակ 2.
Սյունակում նշվում են տեղեկություններ ապրանք առաքողի մասին` օտարերկրյա ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հասցեն:
Սյունակ 8.
Սյունակում նշվում է ապրանք ստացող ձեռնարկության անվանումը և իրավաբանական հասցեն (հայերեն և անգլերեն):
Սյունակի վերևի աջ մասում N նշանից հետո նշվում է մաքսատանը գրանցված ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը:
Սյունակ 12.
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի մեջ չմտցված ծախսերի (սյունակ 44) ընդհանուր գումարը:
Սյունակ 15.
Սյունակում նշվում է առաքող երկրի անվանումը:
Սյունակ 15 Ա.
Սյունակում նշվում է առաքող երկրի ծածկագիրը:
Սյունակ 17.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի անվանումը:
Սյունակ 17 Ա.
Սյունակում նշվում է ներմուծող երկրի ծածկագիրը:
Սյունակ 18.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով ապրանքները պետք է փոխադրվեն մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսատան տարածք:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 21.
Սյունակի ձախ մասում նշվում է տրանսպորտային միջոցների քանակը, տեղեկություն տրանսպորտային միջոցների տեսակի մասին, որով կատարվել է հայտարարագրվող ապրանքների միջազգային փոխադրումը:
Սյունակի աջ մասում նշվում է այն երկրի ծածկագիրը, որին պատկանում է փոխադրամիջոցը:
Սյունակ 42.
Սյունակում նշվում է սյունակ 22-ում բերված տարադրամով, հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքը:
Սյունակ 44.
Սյունակում նշվում է լիցենզիայի համարը, մնացորդային արժեքը և քանակը:
Նշվում են հայտարարագրվող ապրանքի (սյունակ 32) հաշիվ ապրանքագրի մեջ չմտցված ծախսերը, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գումարը, երկրորդ թիվը` ապահովագրության գումարը, երրորդ թիվը` այլ ծախսերի գումարը, չորրորդ թիվը` մաքսային մարմինների կողմից սահմանված գնի և հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի արժեքի տարբերության գումարը Հայաստանի Հանրապետության արժույթ (դրամ):
Նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի ծածկագիրը:
Սյունակի վերջի մասում նշվում է ոչ տարիֆային կարգավորման համար պահանջվող փաստաթղթի համարը և ամսաթիվը:
Եթե հայտարարագրվող մաքսային ռեժիմին նախորդել է այլ մաքսային ռեժիմ, սյունակում նշվում է նախորդ հայտարարագրի համարը հետևյալ կարգով` մաքսատան ծածկագիր, հայտարարատուի ծածկագիր և 7-րդ սյունակում նշված տեղեկատու համար:
Սյունակ 49.
Սյունակի առաջին մասում նշվում է այն մաքսային պահեստի ծածկագիրը, որտեղ պահեստավորվում է բեռը, երկրորդ մասում նշվում է պահեստավորման համար թույլատրված օրերի քանակը:
Սյունակ 53.
Սյունակում նշվում է այն ներքին փոխադրման փաստաթղթի (ՄՎ-9) համարը, որի հիման վրա ապրանքները հասցվել են նշանակման մաքսատուն կատարելու մաքսային ձևակերպում:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 հունիսի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489800143