ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2005 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:
(1-ին հոդվածը խմբ. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Հոդված 2. | Պարտադիր վճարների դրույքաչափերը |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.
1. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի |
2. Պարտադիր զինվորական ծառայություն |
|
1) ով հանրապետական զորակոչային |
նվազագույն աշխատավարձի |
2) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել |
0 |
3) ով ունի գիտական աստիճան (գիտության |
նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով |
3. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով |
4. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով |
5. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով |
1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ - ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը, - առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը, - դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը) 2) առանց մոր մեծացող երեխա. 3) երկու երեխա. 4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին. 5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ. 6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին. 7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք | |
6. Պարտադիր զինվորական ծառայություն |
0 |
7. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով |
8. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով |
9. Պարտադիր զինվորական ծառայություն |
նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով |
10. (կետն հանվել է 24.10.05 ՀՕ-201-Ն) |
Սույն օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և 35 տարին լրացած պահեստազորի սպաները յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով վճար, իսկ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) և մինչև 35 տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած պահեստազորի սպաները՝ մինչև ազատման կամ տարկետման իրավունք ձեռք բերելը յուրաքանչյուր խուսափած զորակոչի դիմաց՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով վճար։
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Հոդված 3. | Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:
Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:
Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները, համապատասխան մարմինների ներկայացմամբ, կատարում է դիմումատուն:
Հոդված 4. | Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը և դիմումի քննարկման կարգն ու ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. | Վճար մուծելու և գոյացած գումարների օգտագործման կարգը |
(վերնագիրը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5-րդ հոդվածը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Հոդված 6. | Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը |
Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|