ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼԵՌՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»
Հ Ր Ա Մ Ա Ն
14.09.1999 թ. |
N 30 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. թիվ 161 որոշման
Հրամայում եմ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգ»-ը գերատեսչական նորմատիվ ակտը:
2. Նշված գերատեսչական նորմատիվ ակտը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Վարչության պետ |
Ա. Հակոբյան |
Կ Ա Ր Գ
Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման
Կ Ա Ր Գ
Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման
Սույն կարգը սահմանում է պայթեցման աշխատանքների կատարման Լիցենզիա ստանալու համար դիմումի ընդունման, քննարկման, Լիցենզիայի տրման մերժման, ինչպես նաև Լիցենզիայի չեղյալ համարելու ընթացակարգերը և տարածվում է պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձանց վրա` անկախ նրանց կազմակերպչական իրավական ձևից:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. N 161 որոշման և նպատակաուղղված է նպաստելու հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչպես նաև օբյեկտների շահագործման անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը:
1.2. Լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակն է`
- պայթեցման աշխատանքների կատարում:
1.3. Պայթեցման աշխատանքների կատարման համար սույն կարգով տրված Լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:
1.4. Լիցենզավորման սուբյեկտներն են համարվում ՀՀ տարածքում պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
1.5. Առանց սույն կարգին համապատասխան ստացված Լիցենզիաների` ՀՀ տարածքում արգելվում է պայթեցման աշխատանքների կատարումը: Այն խախտողները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.6. Լիցենզիա տրվում է դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:
1.7. Դիմողի կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 1) մնում է վարչությունում:
1.8. Լիցենզիան օտարելը (փոխանցում, վաճառք և այլն) արգելվում է:
2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2.1. Պայթեցման աշխատանքների կատարման համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը:
2.1.1. Սահմանված ձևի հայտ, համաձայն սույն կարգի հավելված 2-ի,
2.1.2. Իրավաբանական անձի կանոնադրության (հիմնադիր փաստաթղթերի) պատճենը.
2.1.3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը:
2.2. Լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կատարելու.
- նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջները,
2.3. Հայլեռտեխհսկողության վարչությունը պարտավոր է լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշում ընդունել` հայտը և հիմնադիր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ փորձաքննական եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում:
2.4. Լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշումը հայտատուին հանձնվում է որոշումն կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, լիցենզիայի համար պետական տուրքի մուծման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և հիմքերը:
2.5. Լիցենզիան ստանալու համար հայտը կարող է մերժվել.
- հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին անհամապատասխանության դեպքում.
- պետական ստանդարտների և անվտանգության կանոնների խախտման կամ անհամապատասխանության դեպքում:
Աննպատակահարմարության շարժառիթներով Լիցենզիայի տրման մերժումը արգելվում է:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
2.6. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը կատարվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգով:
2.7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում նրան տրված լիցենզիան կորցնում է ուժը:
2.8. Լիցենզավորող` Հայլեռտեխհսկողության վարչություն, վարում է ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների գրանցամատյան (հավելված 3):
2.9. Պայթեցման աշխատանքների իրականացման գծով Հայլեռտեխհսկողության վարչությունը լիցենզիա է տալիս իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը երեք տարի ժամկետով և լիցենզիա տալու համար նրանցից գանձվում է ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2.10. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է մեկ ամսվա ժամկետում:
2.11. Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը այդ մասին հայտարարություն է տալիս մամուլում, որից հետո դիմում է Հայլեռտեխհսկողության վարչություն և ստանում լիցենզիայի կրկնօրինակը, որի համար գանձվում է ՀՀ օրենքով սահմանված տուրք:
3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ
3.1. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքեր ի հայտ գալու դեպքում Հայլեռտեխհսկողության վարչությունը, ելնելով պայթեցման աշխատանքների կատարման առանձնահատկություններից, սահմանում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:
3.2. Լիցենզիան կարող է չեղյալ համարվել Հայլեռտեխհսկողության վարչության կողմից հետևյալ հիմքերով.
- սահմանված ժամկետում թույլտրված խախտումները չվերացնելու դեպքում,
- եթե Լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,
- եթե պայթեցման աշխատանքների կատարման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գերազանցում է սահմանված նորմերը կամ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը:
3.3. Լիցենզիան չեղյալ համարելու դեպքում համապատասխան իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից նոր Լիցենզիայի ստացման հայտերը ընդունվում են ընդհանուր կարգով:
3.4. Լիցենզիայի չեղյալ համարելու վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծանոթանալ իր գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:
3.5. Լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ նրա Լիցենզիայի չեղյալ համարելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ երկու անգամից ավել ծանուցում ստանալով հանդերձ չի ներկայացել հարցի քննարկմանը:
3.6. Լիցենզիայի չեղյալ համարելու մասին Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, պետական Ռեգիստրին և ՀՀ պետական եկամուտների նախարարությանը:
3.7. Վարչության կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
_____ __________ 1999 թ.
Գրանցման ամսաթիվը _____________________________________________
Գրանցման համարը_______________________________________________
Լիցենզավորված գործունեության տեսակը_________________________________
Տրված է _____________________________________________________ (Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը) ___________________________________________________________ (հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը) ___________________________________________________________ (Լիցենզիա ստացող անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիա և համարը, ում կողմից և երբ է տրված) ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________ (Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)
Հավելված Լիցենզիա ստանալու լիազորագիրը ___________________________________________________________ (Լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը) ___________________________________________________________ ___________________________________________________________
| |||
|
ՀԱՎԵԼՎԱԾ 2.
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տալ լիցենզիա ______________________________________________________ (Գործունեության վայրը) ______________________________________________________ (Լիցենզավորվող գործունեության տեսակը)
Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվելու համար Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Մեր (իմ) կողմից ուսումնասիրվել են պայթեցման աշխատանքների կատարման Կանոններն ու պայմանները և պատրաստվում ենք (եմ) գործել համաձայն դրանց:
Սույն դիմումին կցվում են` (Փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը) __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ ______________________________________________________ (Լիցենզավորվող անձի անվանումը) ______________________________________________________ (Բանկային տվյալները, հասցեն) ______________________________________________________ (Հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը) ______________________________________________________ (Դիմողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը)
| |||
|
ՀԱՎԵԼՎԱԾ 3.
Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման համար տրված լիցենզիաների գրանցման
Լիցենզիայի |
Լիցենզավորվող |
Լիցենզիայի |
Լիցենզիայի |
Լիցենզավորվողի |
Նշումներ |
ՀՎ ՀՀ |
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա ՀՊԱԼ-7
Սույն Լիցենզիան տրված է ________________________________________ ___________________________________________________________
համաձայն ներկայացված _______________ հայտի, ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. N 161 որոշման և Հայլեռտեխհսկողության վարչության պետի 14.09.1999 թ. թիվ 30 հրամանով հաստատված «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգ»-ի (որը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում _____________): Այն իրավունք է տալիս ՀՀ տարածքում կատարել պայթեցման աշխատանքներ_________ ___________________________________________________________ ___________________________________________________________
Լիցենզիան տրված է ______________ ժամանակով և ուժի մեջ է մինչև_________ ___________________________________________________________
Լիցենզիայի համարը____________________________________________
Հայլեռտեխհսկողության վարչության պետ`
Լիցենզավորման հանձնա- ժողովի նախագահ` |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 փետրվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30000016