ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 մարտի 1999 թ. |
N 44-Հ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը» (կցվում է):
2. Արտաքին կապերի և լրատվության բաժնին` ապահովել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սույն որոշմամբ հաստատված կարգով իրականացվող վճարումների ժամկետների և ձևերի մասին հայտարարության հրապարակումը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանի վրա:
Նախարար |
Պ. Ղալթախչյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույնով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող (այսուհետև` օրենք) առաջնահերթ միջոցառումները և վճարման ժամկետները բաց թողած տարաժամկետ վճարման իրավունք ունեցող մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման ընթացակարգը:
2. Մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան ունեն չվճարված գումարներ, օգտվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակից:
Սույն կետի պահանջը չի տարածվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գույքի գումարի վրա:
3. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ծանուցում է սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց, այդ թվում, որոնք ունեն մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրով սահմանված տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ և որոնց վերաբերյալ դատարանի կողմից բռնագանձման վճիռ չի կայացվել, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում բաց թողած ժամկետների համար տարաժամկետ վճարումներն իրականացնելու նպատակով:
Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան` առանց սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների:
Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարելուց հետո հետագա վճարումների ժամկետները սահմանվում են բաց թողած ժամկետների համար կատարված վճարման ամսաթվին համապատասխան:
4. Տարաժամկետ վճարումների սանդղակով վճարումների վերահաշվարկման աշխատանքները, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների նախապատրաստումը իրականացնում է պայմանագրերի և վճարումների բաժինը:
Պայմանագրերի և վճարումների բաժնի համար վերը նշված աշխատանքների իրականացման համար հիմք է հանդիսանում մասնավորեցման սուբյեկտների կողմից ՀՀ սեփականաշնորհման նախարարի անունով ներկայացված դիմումը (ձևը կցվում է):
5. Մասնավորեցման սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները պայմանագրերի և վճարումների բաժին մուտքագրվելու պահից 3-օրյա ժամկետում բաժինը ապահովում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքները և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունները (ձևը կցվում է) ներկայացնում կնքման, որը կնքվում է մեկօրյա ժամկետում:
Փոփոխությունը կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից տրվում է վճարման հանձնարարագիր մասնավորեցման սուբյեկտների կողմից հերթական վճարումը կատարելու համար:
Մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումը կատարվում է վճարման հանձնարարագրի տրման օրը:
Վճարումը համարվում է կատարված` վճարման անդորրագիրը ՀՀ սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելու պահից:
Յուրաքանչյուր հերթական վճարման պահին հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Օրենքով սահմանված տարաժամկետ վճարումները վերահաշվարկվում են հիմք ընդունելով մասնավորեցված գույքի գնահատված արժեքը:
7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարություն դիմում չներկայացնելու և բաց թողած ժամկետներին համապատասխան վճարումները չկատարելու դեպքում ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը դիմում է դատարան` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող գույքի վրա բռնագանձում կատարելու համար:
Հավելված 1 |
ՀՀ սեփականաշնորհման նախարար Դ Ի Մ ՈՒ Մ Խնդրում եմ վերահաշվարկել _____________________________(մասնավորեցման (ընկերության անվանումը) պայմանագիր N_____կնքված _______ 199 թ.) տարաժամկետ վճարումները «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:
|
Հավելված 2 |
Փոփոխություններ 199 թ. «...» կնքված N ..... մասնավորեցման պայմանագրում
Համաձայն «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի 6 հոդվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի`
Պայմանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Օբյեկտի գնահատված արժեքը` _________________________________ դրամ Մասնավորեցման նախորդ ծրագրով վճարվել է` ________________________ դրամ Մնացորդ` _____________________________________________ դրամ 2-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 3-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 4-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 5-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 6-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 7-րդ վճարում` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 8-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 9-րդ վճարումը` ___________________________________________ դրամ .... ______________________ թ. 10-րդ վճարումը` __________________________________________ դրամ .... ______________________ թ. 11-րդ վճարումը` __________________________________________ դրամ .... ______________________ թ. | ||||||||||||||||
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25 մարտի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 17990043