«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 10 սեպտեմբերի 2002 թ. | N 228-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 5-ԱՆՏԱՌՏՆՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն անտառխախտումների մասին» Ձև թիվ 5-անտառտնտն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 
 Հաստատված է | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 5-ԱՆՏԱՌՏՆՏ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անտառխախտումների մասին» ձև N 5-անտառտնտ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐ
5. Տող 101-ում բերվում են շրջայցերի և ստուգումների ժամանակ հայտնաբերված և ակտավորված անտառխախտումների քանակներն ըստ խմբերի:
6. Անտառխախտումների ակտերի քանակները բերվում են սյունակներ 1, 4, 6, 8 և 10-ում:
7. Ապօրինի անտառհատումների ակտավորման ժամանակ նշվում է ինչպես հատված ծառերի, թփերի, գեղազարդային և տեխնիկական կուլտուրաների քանակը (սյունակ 2), այնպես էլ հատված փայտանյութի ծավալն՝ ըստ հատված ծառի բնի (սյունակ 3):
8. Չթույլատրված վայրերում անասունների արածեցման արձանագրման դեպքում նշվում է անասունների գլխաքանակը (սյունակ 5), իսկ ապօրինի հողազավթման (պետանտառֆոնդի տարածքում չթույլատրված հողօգտագործում, շինությունների կառուցում և այլն) և խոտհունձի դեպքում՝ տարածքը հեկտարով (սյունակներ 7 և 9):
Բ Ա Ժ Ի Ն 2
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՇԱՐԺԸ
9. Տող 201-ում բերվում են իրավապահ մարմիններին հանձնված անտառխախտումների ակտերի քանակներն ըստ բաժին 1-ում բերված խմբերի:
10. Տող 202-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի քանակը:
11. Տող 203-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից չհարուցված քրեական գործերի քանակը:
12. Տող 204-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից կարճված գործերի քանակը:
13. Տող 205-ում բերվում է իրավապահ մարմինների կողմից նշանակված տույժերի գործերի քանակը:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎՆԱՍԻ ԳՈՒՄԱՐԸ
14. Տող 301-ի համապատասխան սյունակներում բերվում են հայտնաբերված անտառխախտումների դիմաց սահմանված վնասի գումարները, որոնք ենթակա են գանձման, ըստ բաժին 1-ում բերված խմբերի:
15. Տող 302-ում բերվում են շրջայցերի և ստուգումների ժամանակ հայտնաբերված և ակտավորված անտառխախտումների դիմաց սահմանված այն գումարները, որոնք առանց իրավապահ մարմինների միջամտության կամավոր մուծվել են անտառխախտողների կողմից:
16. Տող 303-ում բերվում են իրավապահ մարմինների կողմից վճռված վնասի հատուցման այն գումարները, որոնք մուծել են անտառխախտողները:
17. Տող 304-ում բերվում են կամավոր և վճռման որոշումներով մուծված գումարներն ըստ անտառխախտման ակտերի:
| 
 
 | |||||||
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200….թ. համար
Բ ա ժ ի ն 1
ԱՆՏԱՌԽԱԽՏՈՒՄՆԵՐ
| 
 | Ապօրինի  | Անասունների չթույլա- | Հողազավթում | Անօրինական խոտհունձ և այլն | Որս- | Ակտերի ընդհա- | |||||
| ակտերի քանա- | ծառերի քանա- | ծա- | ակտերի քանա- | գլխա- | ակտերի քանա- | տա- | ակտերի | տա- | |||
| Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 
| Անտառխախ- | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
Բ ա ժ ի ն 2
Անտառխախտումների գործերի շարժը
| Տողի | 
 | Գործերի քանակն ըստ անտառխախտման ուղղությունների | |||||
| ընդա- | ապօրինի  | անասունների չթույլատրված արածեցում | հողա- | անօրի- | որսկա- | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 201 | Հանձնվել է հետաքննության | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 202 | այդ թվում՝ հարուցվել է | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 203 | մերժվել է | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 204 | կարճվել է | ՝ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 205 | նշանակվել է տույժ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
Բ ա ժ ի ն 3
Անտառխախտումների վնասի գումարը
| Տողի | 
 | Վնասի գումարն ըստ | |||||
| ընդա- | ապօրինի  | անասուն- | հողա- | անօրի- | որսկանոն- | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 301 | Գանձման ենթակա վնասի գումարը | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 302 | որից՝ | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 303 | վերականգնվել է ըստ վճիռների | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 304 | Վերականգնված ընդհանուր գումարը | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Կատարող ___________________ Հեռ. __________________ ____”________________ 200_թ. | Ղեկավար 
 
 
 
 Անուն, ազգանուն ___________________ 
 
 Պաշտոն _________________________ Ստորագրություն ____________________ | 
 
                