«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804056
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2004 թ.
ք. ԵրևանN 193-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 49 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարման իրավասությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի 2-րդ հավելվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 49 հրամանով հաստատած բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի N 1 օրինակելի ձևը.
ա) լրացնել նոր տողով.
«1113000 - քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից տրվող պարգևատրումներ 0030».
բ) N 1145300 տողում «պատգամավորական գործունեության» բառերից հետո լրացնել «(ՀՀ համայնքների ավագանիների անդամների` ավագանու աշխատանքներում իրենց գործունեության)» բառերը:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |