«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12506129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)
27 մարտի 2006 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները, համաձայն հավելվածի:
ՀՀ պետատոմհսկողության պետ` |
Ա. Մարտիրոսյան |
Հավելված |
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ
1. Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի՝
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հարթակի շրջագիծ. | |
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ: |
2. Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի՝
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ. | |
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ: |
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ. | |
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 100 կմ շառավղով շրջագիծ: |