322.0089-Կ.12.02.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32202068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12 փետրվարի 2002 թ. |
N 89-Կ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 49 հոդվածի պահանջներով.
Հրամայում եմ
1. Հաստատել «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը» (կցվում է):
2. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնեցման:
3. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչության (Ա.Հովհաննիսյան) վրա:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
|
Մ. Վարդանյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
_____________Վ. Խաչատրյան
11 մարտի 2002 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ _____________Մ. Վարդանյան
11 մարտի 2002 թ. |
Ց Ա Ն Կ
Պետական գրանցման ԵՎ տեղեկատվության տրամադրման վճարների
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում:
1.ՉԱՓԱԳՐՈՒՄ | ||
ա) | Շենքերի և շինությունների չափագրում 1քմ. | 20 դրամ |
բ) | Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) չափագրում՝ յուրաքանչյուր 100քմ. | 300 դրամ |
գ) | Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ. | 4000 դրամ |
դ) | Գյուղատնտեսական նշանակության հողերի չափագրում՝ յուրաքանչյուր 1000քմ. | 100 դրամ |
ե) | Գյուղատնտեսական նշանակության 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ. | 2000 դրամ |
ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ | ||
Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների համար՝ | ||
ա) | 200-ից մինչև 500քմ. մակերեսով | 2500 դրամ |
բ) | 500-ից մինչև 1000քմ. մակերեսով | 5000 դրամ |
գ) | 1000-ից մինչև 5000քմ. մակերեսով | 15000 դրամ |
դ) | 5000-ից մինչև 10000քմ. մակերեսով | 30000 դրամ |
ե) | 10000քմ.-ից ավել մակերեսով | 60000 դրամ |
2.ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||
ա) | Անշարժ գույքի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) ՝ 1 թերթը. | 1000 դրամ |
բ) | A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար. | 600 դրամ |
գ) | Գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանված մասշտաբով (A3,A4 ֆորմատի) հատակագծի կազմում՝ 1 թերթը. | 500 դրամ |
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ | ||
ա) | Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում | 350դրամ |
բ) | Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում | 350դրամ |
Անշարժ գույքի ԵՎ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ԵՎ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
1 |
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրում բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի |
7000 դրամ |
2 |
Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գործառույթների իրականացման համար տեղեկատվության տրամադրում: |
500 դրամ |
Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: |
200դրամ | |
3 |
Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
4 |
Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
5 |
Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
6 |
Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
7 |
Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
8 |
Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
9 |
Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար |
50 դրամ |
10 |
Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում |
|
Բազային շերտերում արտահայատված տեղեկատվություն (1 հա). |
||
ա) Երևան քաղաք, |
20 դրամ | |
բ) Հայաստանի Հանրապետություն (Երևան քաղաքի տարածքից բացի): |
10 դրամ | |
11 |
Թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվություն (1շերտ) |
|
ա) յուրաքանչյուր համայնք, |
500 դրամ | |
12 |
Կադաստրային քարտեզների պատճենների ստացում (տպագրություն) |
|
Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր |
||
ա) A0 (1.2x0.9 մ) ֆորմատ |
5000դրամ | |
բ) A1 ֆորմատ |
2500 դրամ | |
գ) A2 ֆորմատ |
1250 դրամ | |
դ) A3 ֆորմատ |
625 դրամ | |
ե) A4 ֆորմատ: |
300 դրամ | |
13 |
Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների վրա |
|
ա) ճկուն սկավառակի վրա, |
500 դրամ | |
բ) կոմպակտ սկավառակի վրա |
1000 դրամ | |
14 |
Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի համար |
|
ա) A0 /1.2x0.9 մ/ ֆորմատ |
600 դրամ | |
բ) A1 ֆորմատ |
300 դրամ | |
գ) A2 ֆորմատ |
150 դրամ | |
դ) A3 ֆորմատ |
75 դրամ | |
ե) A4 ֆորմատ: |
30 դրամ | |
15 |
1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (գունավոր) |
6000 դրամ |
16 |
1: 500-1 : 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (սև-սպիտակ) |
2000 դրամ |
17 |
1: 10 000-1: 1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1: 500-1: 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի յուրաքանչյուր քսերոպատճենի համար |
1000 դրամ |
18 |
Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատները (աբսցիս, օրդինատ, բարձրություն) |
1000 դրամ |
19 |
Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատը (աբսցիս, օրդինատ) |
100 դրամ |
1. Կադաստրային քարտեզներում բազային է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքներ և շինություններ):
2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից:
3. Մեկ գույնով տպագրության դեպքում 12 ա)-ե) կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:
Տեղեկատվության տրամադրումը իրականացվում է դիմում ներկայացնելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով կարող է տրամադրվել մեկ աշխատանքային օրում՝ կիրառելով 2 գործակից, երկու աշխատանքային օրում՝ 1.5 գործակից:
Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում.
Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացության և հատակագծի տրամադրման համար՝ 5000 դրամ:
Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման եվ դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով:
Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 7-րդ աշխատանքային օրը, առանց գործակից կիրառելու:
Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել և 5-րդ օրը, 3-րդ օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար, սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի` «Պետական գրանցման և տեղեկատվույթան տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» 05.8.99 թ. թիվ 212-կա հրամանը: