Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 46-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2019-11.02.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.14
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
20.11.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
20.11.2019
Дата вступления в силу
12.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2019 թ.

թիվ 46-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի գնի մասին» Ձև 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի գնի մասին» Ձև 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ««Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի գների հաշվառման մասին» Ձև թիվ 1-ԳԻՆ (արտադրանք) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 46-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_20792

 

Բաժին 1.

 h/h

Արտադրված արտադրատեսակի անվանումը, բնութագիրը (ապրանքապիտակը` մարկան, մակնիշը և այլն)

Իրացման տեսակը

Չափի

միավորը

Արտադրված արտադրատեսակի

Գնի փոփոխության պատճառը (ծածկագիրը)

քանակը

մեկ միավորի գինը (դրամ) առանց ԱԱՀ և ակցիզային հարկի

հաշվետու ամսում

հաշվետու ամսում

նախորդ ամսում

Ա

Բ

Գ

1

2

3

4

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

6.

             

7.

             

8.

             

9.

             

10.

             

11.

             

12.

             

13.

             

14.

             

15.

             

16.

             

Բաժին 2. Տողերը չբավարարելու դեպքում շարունակել լրացուցիչ հաշվետվության ձևերի վրա: Բ-սյունակում լրացվում է արտադրատեսակի կամ ծառայության իրացման տեսակի ծածկագիրը` համապատասխանաբար՝ 01-ներքին շուկա, 02-արտաքին շուկա: Եթե նույն արտադրատեսակը նախատեսվում է իրացնել և' ներքին և' արտաքին (արտահանվում է) շուկաներում, ապա դրանք պետք է տարանջատվեն որպես երկու առանձին արտադրատեսակներ: 4-սյունակում լրացվում է նախորդ ամսվա նկատմամբ գնի փոփոխության պատճառը (ծածկագիրը). 01-հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների վրա կատարած ծախքերի փոփոխություն, 02-ֆիզիկական բաղադրության փոփոխություն, 03-մրցակցային գործոն, 04-վաճառքի պայմանների փոփոխություն, 05-էլեկտրաէներգիայի, գազի,ջրի, վառելիքի գնի (սակագնի) փոփոխություն, 06-արտարժույթի փոխարժեքի փոփոխություն, 07-աշխատուժի վարձավճարի փոփոխություն, 08-այլ պատճառներ (նշել պատճառի տեսակը):

 

Ղեկավար

______________________________   ___________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

______________________________   ______________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

_______ _______________ _____թ.

     

 (լրացման ամսաթիվը)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 46-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Կազմակերպության արդյունաբերական արտադրանքի գնի մասին» Ձև 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է ամսական պարբերականությամբ՝ հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի համար: Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ընթացիկ ամիսը, իսկ նախորդ ժամանակաշրջան` նախորդ ամիսը:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Հաշվետվությունը նախատեսված է ՏԳՏԴ-ի հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման բաժիններին համապատասխան տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար:

8. Սույն հրահանգի իմաստով.

1) փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում թողարկված պատրաստի արտադրանքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ.

2) թողարկված պատրաստի արտադրանք են համարվում արտադրված այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք.

ա. իրացվում են (վաճառվում են կամ փոխանակվում այլ ապրանքների ու ծառայությունների հետ),

բ. որպես աշխատանքի վարձատրություն վճարվում են աշխատողներին,

գ. ընդգրկվում են պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը),

դ. օգտագործվում են սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով):

9. Վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվում է արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպությունների ընտրանք՝ հաշվի առնելով այս կամ այն ոլորտի թողարկած արդյունաբերական արտադրանքի ծավալում որոշակի կշիռ ունեցողներին:

10. Տեղեկատվության հավաքագրման նպատակն է արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսի հաշվարկն արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպությունների կողմից թողարկած արտադրատեսակների գների գրանցման հիման վրա, ինչը կիրառվում է արդյունաբերական արտադրանքի ծավալների և համախառն ներքին արդյունքի անփոփոխ գներով գնահատման համար:

11. Հաշվետվության ձևում պահանջվող տվյալները ներկայացվում են սահմանված օրացուցային ժամանակահատվածի համար: Յուրաքանչյուր արտադրատեսակի համար գրանցվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ արտադրված արտադրատեսակի փաստացի քանակը բնաիրային արտահայտությամբ և փաստացի բացթողման միջին կշռված գինն առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի:

12. Թողարկված արտադրատեսակների ընտրանքն ու գների դիտարկումն իրականացվում են ելնելով դրանց ներկայացուցչականության ապահովման սկզբունքներից: Ճիշտ և ներկայացուցչական ընտրանքից մեծապես կախված է հաշվարկվող արտադրատեսակների գների ամփոփ ինդեքսների ճշգրտության աստիճանն ագրեգացման բոլոր մակարդակներում:

13. Գների դիտարկման համար կազմակերպության կողմից արտադրատեսակներն ընտրվում են ելնելով հետևյալ սկզբունքներից.

1) արտադրատեսակի արտադրությունը պետք է նախատեսված լինի երկարատև ժամանակով և ներկայացուցչական լինի տվյալ կազմակերպության արտադրության ընդհանուր ծավալում,

2) գների գրանցման ժամանակ որպես առանձին արտադրատեսակ պետք է հաշվի առնել ինչպես տեսականու նշանակությունը (օրինակ` կոշիկ-մանկական, կանանց, տղամարդկանց, ճտքավոր, կիսաճտքավոր, ամառային, ձմեռային), այնպես էլ օգտագործված հումքի տեսակը` բնական կաշվից, արհեստական կաշվից և այլն,

3) արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ արագ են նորացվում արտադրատեսակները կամ կան դրանց բազմազան տեսականիների խմբեր (օրինակ՝ հագուստի, կոշիկի, հրուշակեղենի և այլն) անհրաժեշտ է տարանջատել և գների գրանցումն իրականացնել այդ խմբերի մեջ մտնող մի քանի տեսականիների համար առանձին-առանձին,

4) եթե հնարավոր չէ արտադրատեսակն առանձնացնել առանձին տարատեսակներով` արտադրվածի տիպով (արտիկուլով), ապրանքապիտակով (մարկայով, մակնիշով), ապա կարելի է միատիպ, գնային ցածր տատանումներով՝ մինչև 5% արտադրատեսակները խմբավորել որպես առանձին արտադրանք:

14. Ներկայացված (կամ ընտրված) ներկայացուցչական արտադրատեսակների գին և քանակ ցուցանիշների հիման վրա հաշվարկվող արտադրության ծավալների հանրագումարը պետք է կազմի տվյալ կազմակերպության թողարկած արտադրանքի ընդհանուր ծավալի առնվազն 60%-ը:

15. Եթե հաշվետու տարվա ընթացքում սկսվում է երկարատև ժամանակով և թողարկման մեծ ծավալով նոր արտադրատեսակի արտադրություն, ապա անհրաժեշտ է այն ընդգրկել ներկայացուցչական արտադրատեսակների ցանկում և ներառել Հաշվետվությունում:

16. Ընտրված արտադրատեսակների գների գրանցումը կատարվում է մշտապես, ամբողջ տարվա ընթացքում, անվանացանկին խիստ համապատասխան: Նախորդ ամիսների տվյալների ճշգրտման դեպքում Հաշվետվությանը կից տրվում են պարզաբանումներ:

17. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվետու ժամանակաշրջանում արտադրատեսակների վերաբերյալ կամ դրանց առաքման պայմանագրերով նախատեսված արտադրողի փաստացի բացթողման (շուկայական) գների մասին տեղեկություններն առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, որտեղ չեն ներառվում նաև սուբսիդիաները և արտադրողի կողմից հաշիվ-ապրանքագրերում առանձին ներկայացված տրանսպորտային ծախսերը:

18. Ամբողջությամբ կամ մասամբ պատվիրատուի հումքով աշխատող (ծառայություն մատուցող) կազմակերպությունները գների գրանցումն իրականացնում են հումքի մշակման ծառայության մասով, որպես առանձին արտադրատեսակներ (օրինակ՝ հացաթխման, կարի, ադամանդի մշակման ծառայություն), և Հաշվետվության ձևում յուրաքանչյուր արտադրատեսակի անվանման լրացման հետ միասին փակագծերում նշում «ծառայություն» բառը:

19. Երկարատև ցիկլով արտադրատեսակների արտադրության համար, որոնց բեռնառաքումը մի քանի ամսվա ընթացքում չի կատարվում, Հաշվետվությունը լրացվում է առաքման համար կնքված փաստաթղթերում առկա գների մասին տվյալների հիման վրա: Առաքման կամ այլ պայմանագրերով նախատեսված գների փոփոխման պարագայում Հաշվետվության մեջ լրացվում է փոփոխված գինը:

20. Գրանցվող (հաշվարկվող) միջին կշռված ամսական գնի կազմում չեն ներառվում արտադրության գնից բարձր լրացուցիչ ծախսերը, որոնք բերվում են վճարման փաստաթղթերում: Օրինակ արտադրանքի արտադրության գնի մեջ չպետք է ներառվեն վճարման փաստաթղթերում բերված փոխադրման, ապահովագրական և այլ ծախսերը, որոնք չեն նախատեսվել արտադրողի արտադրանքի գնի մեջ և վճարվում են պատվիրատուի կողմից առանձին:

21. Արտադրողի արտադրանքի գնի մեջ տարայի արժեքը հաշվի է առնվում, եթե այն սեփական արտադրության է և չվերադարձվող, և չի ներառվում, եթե այն գնովի է կամ վերադարձվող:

22. Գների գրանցման պարագայում հաշվետու ժամանակաշրջանում թողարկված, բայց չիրացված (սեփական կարիքների համար նախատեսված, պատրաստի արտադրանքի պաշարները համալրած) արտադրատեսակների գինը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում նմանատիպ արտադրատեսակի շուկայական գնով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. «Արտադրված արտադրատեսակի անվանումը, բնութագիրը (ապրանքապիտակը` մարկան, մակնիշը և այլն)»՝ Ա սյունակում լրացվում է արտադրատեսակի կամ ծառայության ամբողջական անվանումը, մանրամասն բնութագիրը:

24. «Չափի միավորը»՝ Գ սյունակում լրացվում է արտադրատեսակի չափի միավորը, իսկ մատուցված տվյալ ծառայության դիմաց` վճարման համար հիմք հանդիսացող պայմանագրով նախատեսած չափի միավորը (օրինակ՝ բաճկոնի կարի ծառայություն` հատ, կոշիկի երեսամասի նախապատրաստում` զույգ, հացաթխման ծառայություն` կգ, ադամանդի մշակման ծառայություն՝ կարատ և այլն):

25. «Արտադրված արտադրատեսակի քանակը հաշվետու ամսում»` 1 սյունակում գրանցվում է հաշվետու ամսում արտադրված արտադրատեսակի փաստացի քանակը (ըստ չափման միավորի) բնաիրային արտահայտությամբ (էներգետիկ ոլորտի կազմակերպությունների համար` օգտակար առաքման քանակը):

26. «Արտադրված արտադրատեսակի մեկ միավորի գինը (դրամ) առանց ԱԱՀ և ակցիզային հարկի»՝ 2 (հաշվետու ամսում), 3 (նախորդ ամսում) սյունակներում յուրաքանչյուր արտադրատեսակի համար գրանցվում է տվյալ ամսվա (հաշվետու, նախորդ) 1-ից մինչև նույն ամսվա ներառյալ վերջին օրը ձևավորված արտադրողի փաստացի բացթողման (շուկայական) միջին կշռված գինը (ինքնարժեք գումարած շահույթ): Միջին կշռված գինը դա տվյալ ամսում արտադրատեսակի գնի և քանակի արտադրյալների հանրագումարի հարաբերությունն է քանակների գումարին: Օրինակ - ենթադրենք, տվյալ ամսվա ընթացքում թողարկվել է արտադրանք` կաուստիկ սոդա երեք խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները.

 

կաուստիկ սոդա

չափի

միավորը

թողարկված արտադրանքի

քանակը

գինը (դրամ)

ծավալը (դրամ)

Ա

Բ

1

2

3=[1]*[2]

I խմբաքանակ

կգ

200

225

45000

II խմբաքանակ

կգ

250

210

52500

III խմբաքանակ

կգ

400

235

94000

Ընդամենը

կգ

850

225.29

191500

Ըստ այդմ ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ. ((200*225)+(250*210)+(400*235)) / (200+250+400) = 225.29:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2022, թիվ 03-Ն 11.02.2022, թիվ 46-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան