ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
05 սեպտեմբերի 2018 թ. |
թիվ 07-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի՝ 2017 թվականի հուլիսի 14-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 07-Ն որոշման |
ՁԵՎ 3-առևտուր | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ | |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20 թ. |
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 10-ը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնում է_________________________________________________________________ (լրիվ անվանումը) Կազմակերպաիրավական տեսակը ___________________________________________________ Գործունեության իրականացման վայրի. Մարզը/ք. Երևան ___________________________________________________________ Համայնքը_________________________________________________________________ Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը __________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԲԱԺԻՆ 1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ապրանքի անվանումը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում | |
Ա |
Բ |
1 |
2 |
Պարենային ապրանքներ, ընդամենը |
110 |
||
Միս |
115 |
||
որից` անասնի միս |
115.1 |
||
թռչնի միս |
115.2 |
||
Մսամթերք |
120 |
||
Մսի պահածո |
125 |
||
Ձուկ, խեցեմորթներ և կակղամորթներ |
130 |
||
Ձկան և ձկնամթերքի պահածո |
135 |
||
Սննդային յուղեր և ճարպեր |
140 |
||
որից` կենդանական յուղ |
140.1 |
||
բուսական յուղ |
140.2 |
||
հալած յուղ և այլ սննդային ճարպեր |
140.3 |
||
մարգարինային արտադրանք |
140.4 |
||
մայոնեզային արտադրանք |
140.5 |
||
Կաթ, կաթնամթերք |
145 |
||
որից` պանիր |
145.1 |
||
Պահածոյացված միրգ և բանջարեղեն |
150 |
||
Ձու |
155 |
||
Շաքար |
160 |
||
Շաքարային հրուշակեղեն |
165 |
||
Պաղպաղակ |
170 |
||
Թեյ, սուրճ, կակաո, համեմունքներ |
175 |
||
որից` թեյ |
175.1 |
||
Աղ |
180 |
||
Ալյուր |
185 |
||
Հացաբուլկեղեն |
190 |
||
Ձավար և լոբազգիներ |
195 |
||
Մակարոնեղեն |
200 |
||
Թարմ մրգեր և բանջարեղեն |
205 |
||
որից՝ թարմ բանջարեղեն |
205.1 |
||
Թարմ կարտոֆիլ |
210 |
||
Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք |
215 |
||
Ոգելից խմիչքներ |
220 |
||
Այլ խմիչքներ |
225 |
||
Ծխախոտային արտադրատեսակներ |
230 |
||
Այլ պարենային ապրանքներ |
235 |
||
Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը |
240 |
||
Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը |
245 |
||
Մանածագործական արտադրատեսակներ, որից՝ |
250 |
||
գործվածք (250.1.1-250.1.3 տողերի գումարը) այդ թվում ` |
250.1 |
||
բամբակյա |
250.1.1 |
||
բրդյա |
250.1.2 |
||
մետաքսե |
250.1.3 |
||
սպիտակեղեն |
250.2 |
||
թելեր |
250.3 |
||
Վարագույրներ և շղարշե վարագույրներ |
255 |
||
Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ |
260 |
||
որից՝ գորգեր և գորգագործական արտադրատեսակներ |
260.1 |
||
Կենցաղային էլեկտրասարքեր |
265 |
||
Կահույք |
270 |
||
Լուսավորման սարքեր |
275 |
||
Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ |
280 |
||
Երաժշտական գործիքներ |
285 |
||
Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն |
290 |
||
Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք |
295 |
||
Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այլն |
300 |
||
Հեռահաղորդակցության սարքավորանք |
305 |
||
Ձայնա- և տեսասարքեր |
310 |
||
Շինանյութ և երկաթեղեն (320-355 տողերի գումարը) այդ թվում` |
315 |
||
Երկաթեղեն |
320 |
||
Լաքաներկանյութեր |
325 |
||
Թերթապակի |
330 |
||
Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք |
335 |
||
Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ |
340 |
||
Սանտեխնիկական սարքավորանք |
345 |
||
Ձեռքի գործիքներ |
350 |
||
Այլ շինանյութ |
355 |
||
Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ |
360 |
||
Գրքեր |
365 |
||
Թերթեր և ամսագրեր |
370 |
||
Գրենական և գրասենյակային պիտույքներ |
375 |
||
Ձայնագրություններ և տեսագրություններ |
380 |
||
Սպորտային գույք |
385 |
||
Զբոսաշրջության հանդերձանք և գույք |
390 |
||
Խաղեր և խաղալիքներ |
395 |
||
Փոստային նամականիշներ և մետաղադրամներ |
400 |
||
Հուշանվերներ և արվեստի առարկաներ |
405 |
||
Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն |
410 |
||
Հագուստ (415.1-415.8 տողերի գումարը) այդ թվում` |
415 |
||
Վերնահագուստ |
415.1 |
||
Մանածագործական հագուստ |
415.2 |
||
Ներքնազգեստ |
415.3 |
||
Կաշվե հագուստ |
415.4 |
||
Գլխարկներ |
415.5 |
||
Մորթի, մորթե հագուստ և արտադրանք |
415.6 |
||
Գուլպա-նասկեղեն |
415.7 |
||
Այլ հագուստ |
415.8 |
||
Կոշիկ |
420 |
||
Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ |
425 |
||
Դեղագործական ապրանքներ |
430 |
||
Բժշկական և օրթոպեդիկ ապրանքներ |
435 |
||
Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ, որից՝ |
440 |
||
տնտեսական օճառ |
440.1 |
||
ձեռքի օճառ |
440.2 |
||
Ծաղիկներ, բույսեր և սերմեր |
445 |
||
Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր |
450 |
||
Ընտանի և տնային կենդանիների սնունդ |
455 |
||
Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (465, 470-520 տողերի գումարը) |
460 |
||
Ավտոմեքենաների համար շաժիչային վառելիք(465.1-465.4 տողերի գումարը) այդ թվում` |
465 |
||
բենզին |
465.1 |
||
դիզելային վառելիք |
465.2 |
||
քսանյութեր և պաղեցնող նյութեր |
465.3 |
||
հեղուկ գազ և գազօլին |
465.4 |
||
Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ |
470 |
||
Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր |
475 |
||
Մաքրող, լվացող և փայլեցնող սինթետիկ միջոցներ |
480 |
||
Տնտեսական ապրանքներ |
485 |
||
Լուցկի |
490 |
||
Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ |
495 |
||
Այլ կենցաղային արտադրատեսակներ |
500 |
||
Գյուղատնտեսական հումք |
505 |
||
Այլ մեքենաներ և սարքավորումներ |
510 |
||
Այլ ոչ պարենային ապրանքներ |
515 |
||
Գործածված ապրանքներ (525-535 տողերի գումարը) այդ թվում՝ |
520 |
||
Հնարժեք (անտիկվարային) առարկաներ |
525 |
||
Հնագրավաճառքի գրքեր |
530 |
||
Այլ օգտագործված ապրանքներ |
535 |
||
Ընդամենը` (տող 110 + տող 240) |
540 |
ԲԱԺԻՆ 1.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ) | |||
հատ |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
470 տողից՝ ժամացույցներ |
545 |
|||
265 տողից՝ սառնարաններ և |
550 |
|||
լվացքի մեքենաներ |
555 |
|||
էլեկտրական փոշեծծիչներ |
560 |
|||
միկրոալիքային վառարաններ |
565 |
|||
արդուկներ |
570 |
|||
սպասք լվացող մեքենաներ |
575 |
|||
կարող և գործող մեքենաներ |
580 |
|||
սալօջախներ |
585 |
|||
290 տողից՝ գազօջախներ |
590 |
|||
390 տողից՝ հեծանիվներ և մոպեդներ |
595 |
|||
750 տողից` մոտոցիկլներ |
600 |
|||
650 տողից՝ ավտոմեքենաներ (տող 605.1+ տող 605.2) այդ թվում` |
605 |
|||
մարդատար |
605.1 |
|||
բեռնատար |
605.2 |
|||
310 տողից՝ աուդիոսարքավորանքներ |
610 |
|||
որից` ռադիոընդունիչ սարքավորանքներ |
610.1 |
|||
հեռուստացույցներ |
615 |
|||
տեսամագնիտոֆոններ |
620 |
|||
475 տողից՝ ֆոտոապրանքներ և ֆոտոսարքավորանքներ |
625 |
|||
305 տողից՝ բջջային հեռախոսներ |
630 |
|||
300 տողից՝ համակարգիչներ |
635 |
|||
510 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ |
640 |
ԲԱԺԻՆ 1.2 ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը |
|
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (լիտր) | |
լիտր |
հազ. դրամ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
220 տողից՝ ոգելից խմիչքներ, |
645 |
|||
օղի և օղելիկյորային արտադրանք |
645.1 |
|||
գինի |
645.2 |
|||
շամպայն |
645.3 |
|||
կոնյակ |
645.4 |
|||
վիսկի |
645.5 |
|||
գարեջուր |
645.6 |
|||
այլ |
645.7 |
ԲԱԺԻՆ 2 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ապրանքի անվանումը |
Տողի համարը |
Վաճառվել է ընդամենը |
Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը (655 – 705, 710, 745 տողերի գումարը) այդ թվում` |
650 |
||
Նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
655 |
||
Նոր մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների՝ շտապ օգնության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների մանրածախ առևտուր խանութներում |
660 |
||
Այլ մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր |
665 |
||
Բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, կցանքների, ավտոբուսների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
670 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր |
675 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
680 |
||
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
685 |
||
Նոր բեռնատար ավտոմեքենաների մեծածախ առևտուր |
690 |
||
Քարշակներ կիսակցանքների, ինքնաթափերի և ֆուրգոնների համար |
695 |
||
Ինքնաթափեր |
700 |
||
Նոր ինքնաթափ հանքարդյունաբերության մեքենաներ |
705 |
||
Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների առևտուր, ընդամենը (715 - 740 տողերի գումարը) այդ թվում` |
710 |
||
Ռետինե անվադողերի և դողերի համար օդախցիկների մեծածախ առևտուր |
715 |
||
Ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների և պարագաների մեծածախ առևտուր |
720 |
||
Բեռնատար ավտոմեքենաների նոր պահեստամասերի մեծածախ առևտուր |
725 |
||
Հանքարդյունաբերության ինքնաթափերի նոր պահեստամասերի մեծածախ առևտուր |
730 |
||
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր |
735 |
||
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր |
740 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների առևտուր, ընդամենը |
745 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
750 |
||
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մեծածախ առևտուր |
755 |
||
Այլ |
760 |
||
հազ. դրամ | |||
Ընդամենը (770, 775 տողերի գումարը) այդ թվում` |
765 |
||
Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, ընդամենը (770.1 – 770.7 տողերի գումարը) այդ թվում՝ |
770 |
||
ընթացիկ տեխնիկական սպասարկում և նորոգում |
770.1 |
||
Էլեկտրասարքավորանքի նորոգում |
770.2 |
||
ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում և հավասարակշռում |
770.3 |
||
թափքերի և համանման մասերի նորոգում |
770.4 |
||
սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրում |
770.5 |
||
այլ նորոգում և տեխնիկական սպասարկում |
770.6 |
||
լվացում և փայլեցում |
770.7 |
||
Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում |
775 |
ԲԱԺԻՆ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ |
780 |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ (տասնորդական ճշտությամբ) |
785 |
Ղեկավար |
__________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
__________________________ | _____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«__»________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 07-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային վարչություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Հաշվետվության մեջ ներառվում են ցուցանիշներ մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտրի վերաբերյալ:
8. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
9. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
10. Մեծածախ առևտրի շրջանառության ցուցանիշը ներառում է նաև արտահանման ծավալները (բացառությամբ արտադրողների կողմից անմիջական արտահանումը):
11. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
12. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
13. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
14. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
15. Հաշվետվությունը ներառում է.
1) առևտրի բնագավառի գործունեության տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը).
2) ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ԱԴԳՏ) (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1_13page2126-2578.doc հղումը):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից և երեք ենթաբաժիններից.
1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,
2) բաժին 1.1` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
3) բաժին 1.2` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
4) բաժին 2` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ ու մեծածախ վաճառքը,
5) բաժին 2.1` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,
6) բաժին 3` ընդհանուր տեղեկություններ:
17. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 1.1 բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 1.2 բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
18. 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2.1 բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
19. 3-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
20. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
21. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի հանրագումարը:
22. Տող 115-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.13 ծածկագրով, տող 120-ը՝ 47.00.14, տող 130-ը՝ 47.00.15, տող 140-ը՝ 47.00.22, տող 145-ը՝ 47.00.18, տող 150-ը՝ 47.00.12, տող 155-ը՝ 47.00.19, տող 165-ը՝ 47.00.17, տող 175-ը՝ 47.00.21, տող 190-ը` 47.00.16, տող 205-ը՝ 47.00.11, տող 215-ը՝ 47.00.23, տող 220-ը՝ 47.00.25, տող 225-ը՝ 47.00.26, տող 230-ը՝ 47.00.27 և տող 235-ը՝ 47.00.24 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
23. Տող 240-ը ներառում է 245, 295, 315, 360, 410, 460, 520 տողերի հանրագումարը:
24. Տող 245-ը ներառում է 250 տողի՝ ըստ ԱԴԳՏ-ի 47.00.51 ծածկագրով, տող 255-ը՝ 47.00.52, տող 260-ը՝ 47.00.53, տող 265-ը՝ 47.00.54, տող 270-ը՝ 47.00.55, տող 275-ը՝ 47.00.56, տող 280-ը՝ 47.00.57, տող 285-ը՝ 47.00.58, տող 290-ը՝ 47.00.59 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
25. Տող 295-ը ներառում է 300-310 տողերի հանրագումարը:
26. Տող 300-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.31 ծածկագրով, տող 305-ը՝ 47.00.32, տող 310-ը՝ 47.00.33 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
27. Տող 315-ը ներառում է 320-355 տողերի հանրագումարը:
28. Տող 320-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.41 ծածկագրով, տող 325-ը՝ 47.00.42, տող 330-ը՝ 47.00.43, տող 335-ը՝ 47.00.44, տող 340-ը՝ 47.00.45, տող 345-ը՝ 47.00.46, տող 350-ը՝ 47.00.47, տող 355-ը՝ 47.00.49 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
29. Տող 360-ը ներառում է 365-405 տողերի հանրագումարը:
30. Տող 365-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.61 ծածկագրով, տող 370-ը՝ 47.00.62, տող 375-ը՝ 47.00.63, տող 380-ը՝ 47.00.64, տող 385-ը՝ 47.00.65, տող 390-ը՝ 47.00.66, տող 395-ը՝ 47.00.67, տող 400-ը՝ 47.00.68, տող 405-ը՝ 47.00.69 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
31. Տող 410-ը ներառում է 415, 420-440 և 445-455 տողերի հանրագումարը:
32. Տող 415-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.71 ծածկագրով, տող 420-ը՝ 47.00.72, տող 425-ը՝ 47.00.73, տող 430-ը՝ 47.00.74, տող 435-ը՝ 47.00.75, տող 440-ը՝ 47.00.76, տող 445-ը՝ 47.00.77, տող 450-ը՝ 47.00.78, տող 455-ը՝ 47.00.79 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
33. Տող 460-ը ներառում է 465, 470-520 տողերի հանրագումարը:
34. Տող 465-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.81 ծածկագրով, տող 470-ը՝ 47.00.82, տող 475-ը՝ 47.00.83, տող 480-ը՝ 47.00.84, տող 490-ը՝ 47.00.85, տող 495-ը՝ 47.00.86, տող 500-ը՝ 47.00.87, տող 505-ը՝ 47.00.88, տող 510-ը՝ 47.00.89 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
35. Տող 520-ը ներառում է 525-535 տողերի հանրագումարը:
36. Տող 525-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.91 ծածկագրով, տող 530-ը՝ 47.00.92, տող 535-ը՝ 47.00.99 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
37. Տող 540-ը ներառում է 110 և 240 տողերի հանրագումարը:
38. Հաշվետվության բաժին 1.1-ի 2-րդ սյունակի 545 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 470 տողից, 550-ից 585 տողերը՝ 265 տողից, 590 տողը՝ 290 տողից, 595 տողը՝ 390 տողից, 600 տողը՝ 750 տողից, 605 տողը՝ 650 տողից, 610, 615, 620 տողերը՝ 310 տողից, 625 տողը՝ 475 տողից, 630 տողը՝ 305 տողից, 635 տողը՝ 300 տողից, 640 տողը՝ 510 տողից:
39. Հաշվետվության բաժին 1.2-ի 645 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 220 տողից:
40. Հաշվետվության 2-րդ բաժնի 655 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.11.21 ծածկագրով, տող 660-ը՝ 45.11.23, տող 665-ը՝ 45.11.3, տող 670-ը՝ 45.19.21, տող 675՝ 45.19.3, տող 680-ը՝ 45.11.4, տող 685-ը՝ 45.19.4, տող 690-ից 705-ը՝ 45.19.1, տող 710-ը՝ 45.3, տող 715-ը՝ 45.31.11, տող 720-ը՝ 45.31.12 և 45.31.20, տող 735-ը՝ 45.32.21, տող 740-ը՝ 45.32.22 և 45.32.29, տող 750-ը՝ 45.40.20, 755 տողը՝ 45.40.10 և տող 760-ը՝ 45.40.40 և 45.40.30 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
41. Հաշվետվության 2.1 բաժնի 770 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.20.11, 45.20.12, 45.20.13, 45.20.14, 45.20.15, 45.20.21, 45.20.30 ծածկագրով, տող 775-ը՝ 45.40.50 ծածկագրով ապրանքների վաճառքը և մնացորդը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.11.2023, թիվ 35-Ն | 29.11.2023, թիվ 07-Ն | |
02.09.2020, թիվ 19-Ն | 01.01.2021, թիվ 07-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|