ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 481-Ա
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մայիսի 2-ի N 481 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սիմոնյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ |
Հ. Հովհաննիսյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Դարբինյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ս. Կարաբեկյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական (համաձայնությամբ) |
Ն. Ամիրբեկյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ամիրյան | - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որակի կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Շ. Մելքոնյան | - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Սահակյան | - Երևանի «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Ադոնց | - Երևանի պետական համալսարանի «Քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող (համաձայնությամբ) |
Է. Կիրակոսյան | - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան | - Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան |
- «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական խմբի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |