ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2019 թվականի N 479-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս, ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող՝ 365,420 դրամ ընդհանուր արժողությամբ «Տնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02244386) 2019 թվականի հունիսի 18‑ին կնքված N 180619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բարեշավիղ» միաբանության ԲՀԿ-ին պատկանող Զատիկավան թաղամասում գտնվող տնակի վերանորոգում՝ 365,420 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. օգոստոսի 5 Երևան |
Հավելված |
«Տնակի վերանորոգում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բարեշավիղ» միաբանություն ԲՀԿ-ին պատկանող Զատիկավան թաղամասում տնակի վերանորոգման աշխատանքներ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոմբերգ 61350, Ֆրիդբերգերշտրասսե 101) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Զատիկավան թաղամաս` սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 365,420 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սոցիալապես անապահով ընտանիք` Լիլիթ Նավոյան (ID քարտ 009031477, տրված՝ 02.02.2018 թ., 059-ի կողմից, հեռախոս` 098.71.57.75) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հուլիսի 18-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2019 թվականի հուլիսի 18-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Զատիկավան թաղամասում իրականացնել տնակի վերանորոգման աշխատանքներ` 365,420 դրամ ընդհանուր արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Պրոֆպրոեկտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է տնակի վերանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիր, որի արժեքը կազմում է 365,420 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
«Բարեշավիղ» միաբանություն ԲՀԿ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Հաշվետվությունների ներկայացում Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |