ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.18. |
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը |
1. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝
առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-177-Ն |